ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2011 թվականի N 1654-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի հոկտեմբերի 17-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. նոյեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 17-ի N 1654-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/
արտահանման երկիրը Արժեքը
(դրամ)
1 2 3 4 5 6 7
1. Պողպատի ձուլման սարքավորում (շերեփ-վառարան )
1.1. 8454 Շիբերային փականով ձուլ. շերեփ սայլակի վրա քանդված կգ 33 000 Չինաստան/Չինաստան 52 143 936
1.2. 7326 Շերեփի կափարիչ` սև մետաղից կգ 8 000 Չինաստան/Չինաստան 5 823 768
1.3. 8425 Վերհան կգ 12 000 Չինաստան/Չինաստան 13 305 960
1.4. 8425 Էլեկտրոդն. բարձրաց. մեխանիզմ մալուխներով քանդ. կգ 20 000 Չինաստան/Չինաստան 36 678 168
1.5. 8413 Պոմպակայան կգ 500 Չինաստան/Չինաստան 1 272 744
1.6. 8481 Օդաճնշական ուժային համակարգերի հսկիչ կափույրային տեղակայանք կգ 500 Չինաստան/Չինաստան 1 272 744
1.7. 8413 Հիդրոպոմպակայան կգ 2 800 Չինաստան/Չինաստան 17 471 304
1.8. 8537 Ղեկավարման էլեկտրական պահարան մինչև 1000Վ կգ 1 000 Չինաստան/Չինաստան 12 457 464
1.9. 8504 Տրանսֆորմատոր կգ 10 774 Չինաստան/Չինաստան 35 713 968
1.10. 8535 Բարձրավոլտ անջատիչ 72.5 ԿՎ-ից բարձր լարման համար կգ 1 000 Չինաստան/Չինաստան 5 322 384
1.11. 7316 Կեռիկ` սև մետաղից կգ 2 000 Չինաստան/Չինաստան 18 898 320
1.12. 8416 Գազայրիչ օդափոխիչներով կգ 4 000 Չինաստան/Չինաստան 28 231 776
1.13. 7308 Մոնտաժային նյութեր կգ 5 000 Չինաստան/Չինաստան 5 785 200
2. 9027 Սպեկտրոֆոտոմետր ԴՖՍ-500 հատ 1 ՌԴ/ՌԴ 11 931 000
3. 8545 Գրաֆիտացված էլեկտրոդներ կգ 22 000 Չինաստան/Չինաստան 16 720 000
4. 8462 Հորիզոնական կտրման հիդրավլիկ մկրատ հատ 1 Իտալիա/Իտալիա 126 603 000
5. Գլոցման հաստոն, Siemens VAI
5.1. 8455 Գլոցման հաստոն հատ 1 -/Իտալիա 4 819 687 000
5.2. 8537 Գլոցման հաստոնի էլեկտրական և ավտոմատիկայի համակարգ (քանդված վիճակում ) կգ 40 000 -/ՌԴ 729 974 784
5.3. 6902 Հրակայուն նյութեր կգ 350 000 Իտալիա/Իտալիա 178 216 500
6. 8481
8537 ԴՍՊ-12 էլ. աղեղ. վառարանների ավտոմատացման համակարգեր և դրանց մասեր, Siemens VAI կգ 4 000 Ավստրիա/ՌԴ 433 115 000
7. 8454 Ձուլման մեքենայի մասեր, Siemens VAI կգ 90 000 Ավստրիա/Ավստրիա 1 272 466 000
8. Կամրջակային կռունկի հանգույցներ, «Ռուսկռան սերվիս» կգ
8.1. 8431 Կռունկային սարքավորումներ (քանդված վիճակում) կգ 7 000 -/ՌԴ 29 919 619
8.2. 8537 Կռունկի էլեկտրական ղեկավարման պահարաններ կգ 800 -/ՌԴ 16 321 490
Ընդամենը 7 869 332 129
(հավելվածը խմբ. 19.04.12 N 470-Ա, 04.07.12 N 874-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան