Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-09-01-ից մինչև 2020-07-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-07-15Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 56-Ն

ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 09.08.12 N 1014-Ն)

1. Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության ընդունվելու տարիքը սահմանել`

ա) վարորդների հաստիք` մինչև 42 տարեկան` համապատասխան տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի առկայության դեպքում.

բ) բժշկի հաստիք` մինչև 45 տարեկան` պաշտոնի անձնագրի «Գիտելիքներ և հմտություններ» բաժնի պահանջներին համապատասխան` բարձրագույն բժշկական կրթություն.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 09.08.12 N 1014-Ն)

(1-ին կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 09.08.12 N 1014-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

(որոշումը փոփ. 21.08.08 N 1042-Ն, 09.08.12 N 1014-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունվարի 31

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։