«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2006 թվականի N 55-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 09.08.12 N 1014-Ն)
1. Սահմանել փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. փետրվարի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունվարի 26-ի N 55-Ն որոշման
Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր`
ԿԱՊՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները:
2. Ծառայողի մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածությունը և նրա առողջական վիճակն օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար որոշակի ունակությունների ամբողջությունն է:
3. Ծառայողի մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության նպատակն ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ մասնագիտական վարպետության կատարելագործումն ու համապատասխան ֆիզիկական և բարոյակամային որակների ձևավորումն է:
II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Փրկարարական ծառայության միջին, ավագ և գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, ըստ տարիքային խմբերի, ներկայացվում են հետևյալ ֆիզիկական պատրաստվածության պահանջները՝
NN ը/կ Վարժության տեսակը Գնահատա-կանը Բժշկատարիքային խմբերը
1-ին խումբ
(19-23 տարեկան) 2-րդ խումբ
(24-29 տարեկան) 3-րդ խումբ
(30-34 տարեկան) 4-րդ խումբ
(35-39 տարեկան) 5-րդ խումբ (40 տարե-կան և բարձր)
1. Ձգումներ պտտաձողի վրա (անգամ) բավարար 7 6 5 4 40 տարեկան և բարձր տարիք ունեցողները ֆիզիկական պատրաստ-վածության նորմա-տիվներ չեն հանձնում։
լավ 11 10 9 7
գերազանց 15 14 13 10
2. Վազք` 60 մետր (վայրկյան) բավարար 8,4 9,0 9,2 9,6
լավ 8,0 8,4 8,8 9,2
գերազանց 7,6 8,0 8,4 8,8
3. Վազք` 2000 մետր
(րոպե) բավարար 8,3 8,5 - -
լավ 7,8 8,0 - -
գերազանց 7,3 7,5 - -
4. Վազք` 1000 մետր
(րոպե) բավարար - - 4,5 5,0
լավ - - 4,0 4,5
գերազանց - - 3,5 4,0
5. Ռոմբերգի դիրք (վայրկյան) բավարար 10 10 10 8
լավ 20 20 20 20
գերազանց 30 30 30 30
6. Եռացատկ
(մետր) բավարար - - 6,6 6,2
լավ - - 7,0 6,6
գերազանց - - 7,4 7,0
7. Տասնակի ցատկ
(մետր) բավարար 24,2 24 - -
լավ 25,2 25 - -
գերազանց 26,2 26 - -
5. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստվածության պահանջները և գնահատման ցուցանիշներն են`
Վարժությունը Չափման միավորը Գնահատման միավորները` ըստ ցուցանիշների Տարիքային խմբերը
20 19 18 17 16 15 14 13 12 11 10 9 8 1-2-րդ
Ձգումներ հատ 18 17 16 15 14 13 12 11 10 9 8 7 6 1-2-րդ
Տասնակի ցատկ մետր 26,40 26,20 26,0 28,80 25,60 25,40 25,20 25,0 24,80 24,60 24,40 24,20 24,0 1-2-րդ
Վազք` 60 մետր վրկ 7,6 7,7 7,8 7,9 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 1-2-րդ
Վազք` 2000 մետր րոպե 7,3 7,35 7,4 7,45 7,5 7,55 8,0 8,5 8,10 8,15 8,20 8,25 8,30 1-ին
Վազք` 1000 մետր րոպե 3,25 3,3 3,35 3,4 3,45 3,5 3,55 4,0 4,05 4,1 4,15 4,2 4,25 2-4-րդ
Ռոմբերգի դիրք վրկ 32 30 28 26 24 22 20 18 16 14 12 10 8 1-4-րդ
Ձգումներ (ըստ տարիքի) հատ 16 15 14 13 12 11 10 9 8 7 6 5 4 3-4-րդ
Վազք` 60 մետր (ըստ տարիքի) վրկ 8,4 8,5 8,6 8,7 8,8 8,9 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 3-4-րդ
Եռացատկ մետր 7,4 7,3 7,2 7,1 7,0 6,9 6,8 6,7 6,6 6,5 6,4 6,3 6,2 3-4-րդ
Տարիքային խմբերն են` 1-ին տարիքային խումբ` 19-23 տարեկան, 2-րդ տարիքային խումբ` 24-29 տարեկան, 3-րդ տարիքային խումբ` 30-34 տարեկան, 4-րդ տարիքային խումբ` 35-39 տարեկան:
Վարժությունների 5 ձևերից յուրաքանչյուրից պարտադիր պետք է հավաքել առնվազն 8 միավոր:
Գնահատումը կատարվում է` 81 միավոր և բարձր` 5 (գերազանց), 61-80 միավոր` 4 (լավ), 40-60 միավոր` 3 (բավարար), 40-ից ցածր` 2 (անբավարար):
III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Փրկարարական ծառայողները պաշտոնի նշանակվելիս պետք է համապատասխանեն տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված մասնագիտական պահանջներին և անցնեն համապատասխան մասնագիտական ուսուցում: Փրկարարական ծառայողների մասնագիտական իմացությունը խորացվում և գիտելիքները հարստացվում են փրկարարական ծառայողի վերապատրաստման ուսումնական ծրագրերի համաձայն:
7. Փրկարարական ծառայողին ներկայացվում են նրան առողջության մասին եզրակացություն տվող բուժհիմնարկում փորձաքննության համար սահմանված պահանջները` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կողմից սահմանված փորձաքննության կանոնակարգին համապատասխան:
(7-րդ կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն)
(հավելվածը փոփ. 09.08.12 N 1014-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան