ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
8 օգոստոսի 2012 թ. N 660-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ԻՆ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ և 28-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 785-Ն որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 4-ի N 545-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի օգոստոսի 3-ի եզրակացությունը և «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը.
Հրամայում եմ`
1. «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ին տալ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի՝
1) հանձնումը լիցենզավորված անձին,
2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։
Տ. Դավթյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/հ Իրավաբանական
անձի անվանումը Գտնվելու (բնակության)
վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու
ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործու-նեության իրակա-նացման վայրը Գործո-ղության
ժամկետը Տեղեկատվություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերա-ձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին Այլ տեղեկու-թյուններ
1. «Արիաց Գրուպ» ՍՊԸ ք. Երևան, Արցախի 23/6 N000002 28.07.2009թ. 01534774 273.110.02683 Առևտրի Իրականացման վայրի կազմակերպման գործունեություն ք. Երևան, Արցախի 23/6 Անժամ-կետ Լիցենզիայի գործողության դադարեցում, ՀՀ էկոնոմիկայի նախարարի. 07.08. 2012թ
N 657-Ա հրաման
2. «Արթուր Միգոյան» ԱՁ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր,
Երևանյան խճ.141/30 N0000 57 16.02.2012թ. 66885392 2605885 Առևտրի Իրականացման վայրի կազմակերպման գործունեություն ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մյասնիկյան փող. Թիվ.6 Անժամ-կետ Լիցենզիայի գործողության դադարեցում, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 07.08. 2012թ
N 657-Ա հրաման
3 «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ Ք. Երևան Ջանիբեկյան 2/4 ՕՆ 10 08.08.2012թ. 01241791 271.120.03389 ԱՏԳ ԱԱ դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզիա Ք. Երևան Ջանիբեկյան 2/4 Անժամ-կետ Լիցենզիայի տրամադրում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 08.08. 2012թ
N 660-Ա հրաման