«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 օգոստոսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 12412310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
31 հուլիսի 2012 թ.
ք. Երևան N 238-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 51-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2011 թվականի փետրվարի 11-ի «Ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N 51-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը` հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հոկտեմբերի 1-ից:
Կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյան
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի
2012 թվականի հուլիսի 31-ի
N 238-Ն հրամանի
«Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի
2011 թվականի փետրվարի 11-ի
N 51-Ն հրամանի
Ձև
___________________________________________
լրացվում է հարկային տեսչության անվանումը
Փաստաթղթի համարը` _______________________________
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
Հայտարարություն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ վճարող համարվելու վերաբերյալ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան`
_________________________________________________
հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) ՀՎՀՀ
իրեն համարում է ավելացված արժեքի հարկ վճարող
թ.
-ից մինչև օրացուցային տարվա ավարտը:
օրացուցային տարին ամիսը ամսաթիվը
Տեղյակ եմ, որ ավելացված արժեքի հարկ վճարող եմ համարվելու հայտարարությունում նշված օրվանից մինչև հայտարարության մեջ նշված օրացուցային տարվա ավարտը, բայց ոչ շուտ` հայտարարությունում նշված օրը ներառող եռամսյակի առաջին օրացուցային օրվանից:
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր)
___________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Հաշվապահ
_______________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____ ____________________ 20 թ.
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
Թղթային տարբերակով ներկայացվելու դեպքում հայտարարությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:»: