Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԵՏՐՈՎԿԱ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 մարտի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2000 թվականի N 122

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԵՏՐՈՎԿԱ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Պետրովկա գյուղի հեռավորությունն այլ բնակավայրերից, ինչպես նաև գյուղում անհրաժեշտ մանկավարժական կադրերի և շենքային պայմանների առկայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Պետրովկա գյուղում ստեղծել ութամյա դպրոց` հիմնադրի լիազորությունները վերապահելով Լոռու մարզպետին:

2. Դպրոցի պահպանման ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հանրակրթական դպրոցների պահպանման համար Լոռու մարզպետարանին նախատեսված հատկացումների սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 308 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման N 1 հավելվածում Պետրովկա գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «ութամյա դպրոց» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 16-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։