Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի կիրառման համար օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.

- «Մաքսային օրենսդրություն» - Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինների կողմից կիրառվող օրենսդրական և կարգավորող դրույթներ, որոնք կարգավորում են ապրանքների արտահանումը, ներմուծումը և տարանցումը, ինչպես նաև դրանց տեղափոխումը ցանկացած մաքսային ընթացակարգով. ներառյալ արգելման, սահմանափակման և հսկողության միջոցները,

- «Մաքսային ծառայություն» - Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ Եգիպտոսի մաքսային ծառայություն,

- «Մաքսային իրավախախտումներ» - մաքսային օրենսդրության խախտումներ կամ խախտում կատարելու որևէ փորձ,

- «Անձ» - յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ,

- «Թմրանյութեր» - ՄԱԿ-ի 1961թ. «Թմրանյութերի միասնական կոնվենցիայի» և դրա հետագա լրացումների անվանացանկում ընդգրկված նյութեր,

- «Հոգեներգործուն նյութեր» - ՄԱԿ-ի 1971թ. «Հոգեներգործուն նյութերի մասին» կոնվենցիայի և դրա հետագա լրացումների անվանացանկում ընդգրկված նյութեր,

- «Մաքսային տուրքեր և հարկեր» - մաքսատուրքերը և բոլոր այլ տուրքերը, հարկերը, վճարները կամ մուծումները, որոնք գանձվում են ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ կամ այդ կապակցությամբ` բացառությամբ այն վճարների և մուծումների, որոնք սահմանափակվում են տրամադրված ծառայությունների դիմաց գանձվող մոտավոր արժեքով,

- «Վերահսկելի մատակարարում» - Պայմանավորվող կողմերի մաքսային տարածքներում կիրառվող ընթացակարգ, որն իրականացվում է դրանց իրավասու մարմինների հսկողության ներքո` ապօրինի բեռների կամ այն բեռների ներմուծման և արտահանման ժամանակ, որոնց նկատմամբ կա կասկած, որ պարունակում են թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ դրանց փոխարինող նյութեր, ինչպես նաև ապրանքների ցանկացած այլ ապօրինի փոխադրումների դեպքում` այդպիսի իրավախախտումների կատարման մեջ ներգրավված անձանց բացահայտելու նպատակով,

- «Տարանցում» - Պայմանավորվող կողմերից մեկի կողմից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքով ապրանքների տեղափոխում դեպի երրորդ երկիր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։