Հոդված 10
Հոդված 10
Ա. Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային մարմինը կարող է, մյուս Պայմանավորվող կողմի մաքսային մարմնի խնդրանքով, լիազորել իր պաշտոնատար անձանց, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում հանդես գալու որպես փորձագետներ կամ վկաներ դատական կամ վարչական վարույթներում սույն Համաձայնագրի շրջանակներին առնչվող հարցերով, ներկայացնելու փաստեր, փաստաթղթեր կամ դրանց վավերացված օրինակներ, որոնք կարող են պահանջվել այդ վարույթների ընթացքում:
Ներկայանալու մասին հայցում պետք է հստակ նշվի, թե որ դատական կամ վարչական մարմիններում պաշտոնատար անձը պետք է ներկայանա, ինչ գործով և որպես ինչ պաշտոնյա կամ որակավորում ունեցող պետք է հարցաքննվի:
Բ. Հայցող մարմինը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում պաշտոնատար անձանց անվտանգության ամբողջական ապահովման և սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն ներկայացված ցուցմունքների գաղտնիության պահպանման ուղղությամբ: Այդ պաշտոնատար անձանց տրանսպորտային ծախսերը, օթևանի վարձը և օրապահիկը կհատուցվեն հայցող մարմնի կողմից:
Գ. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց որպես փորձագետներ կամ վկաներ ներկայանալու մասին հայցը պետք է ներկայացվի Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությունների համաձայն: