Հոդված 11
Հոդված 11
Պայմանավորվող կողմերը, իրենց նախաձեռնությամբ կամ մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով, միմյանց ներկայացնում են հետևյալ տեղեկատվությունը.
ա) թմրանյութերի մաքսանենգությամբ կամ ապօրինի շրջանառությամբ զբաղվող` հայտնի կամ կասկածվող անձանց մասին,
բ) մաքսանենգ ճանապարհով ապրանքների շրջանառության համար օգտագործվող տրանսպորտային միջոցների, բեռների և փոստային առաքումների մասին,
գ) Պայմանավորվող կողմերից մեկի տարածքով մյուսի տարածք թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության հայտնաբերման փաստերի մասին,
դ) մաքսանենգության մեթոդների և դրանց հայտնաբերման ուղիների մասին: