Հոդված 12
Հոդված 12
Սույն Համաձայնագրի համաձայն` աջակցության մասին հարցումները ներկայացվում են գրավոր, հարցմանը պետք է կցվեն դրա իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Աջակցության մասին հարցումը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.
- հարցում ներկայացնող մաքսային ծառայության անվանումը,
- հարցման նպատակն ու պատճառը,
- այն անձանց անուններն ու հասցեները, եթե հայտնի են, որոնք հետաքննության օբյեկտ են հանդիսանում,
- դեպքի համառոտ նկարագրությունն ու առնչվող համապատասխան իրավական տարրերը:
Սույն Համաձայնագրի համաձայն` տեղեկատվության փոխանակումը պետք է իրականացվի Պայմանավորվող կողմերի պաշտոնական լեզուներով` կցելով անգլերեն թարգմանությունը: