Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման համար Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները բեռների, ուղևորների փոխադրումների և փոստային առաքումների մաքսային հսկողության պարզեցման, այդ հսկողության մեթոդների կատարելագործման, ինչպես նաև բեռների և տրանսպորտային միջոցների ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման, ուղևորների, փոստային առաքումների, արժութային արժեքների ապօրինի տեղափոխման կանխարգելման ուղղությամբ, որոնք կարող են վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության տնտեսական և այլ շահերին, երկու երկրների ազգային օրենսդրությունների դրույթներին համապատասխան` չխախտելով Պայմանավորվող կողմերի` այլ միջազգային համաձայնագրերի շրջանակներում, որոնց նրանք անդամակցում են, ստանձնած պարտավորությունները: