Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Ա. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը կարող են օգտագործվել ստացող Պայմանավորվող կողմի կողմից` բացառապես սույն Համաձայնագրում նշված նպատակների համար, և միայն իրավասու մարմինների կողմից. ներառյալ դրանց օգտագործումը դատական և վարչական գործընթացներում: Այդ փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը ստացող Պայմանավորվող կողմի կողմից կարող են օգտագործվել այլ նպատակներով միմիայն դրանք տրամադրող Պայմանավորվող կողմի համաձայնությամբ:

Բ. Տրամադրող Պայմանավորվող կողմի խնդրանքով սույն Համաձայնագրի շրջանակներում մյուս Պայմանավորվող կողմին տրամադրված փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը ստացող Պայմանավորվող կողմի կողմից կհամարվեն գաղտնի:

Գ. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված փաստաթղթերին կամ այլ տեղեկատվությանը կտրվի գաղտնիության այն աստիճանը, որը կիրառվում է այդ երկրում:

Դ. Սույն Համաձայնագրի շրջանակներում անձնական տվյալների փոխանակման դեպքում Պայմանավորվող կողմերը կապահովեն պաշտպանվածության այն մակարդակը, որը կիրառվում է դրանք տրամադրող Պայմանավորվող կողմի տարածքում` նրա պետության տարածքում գործող ազգային օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։