Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«31» մարտի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2000 թվականի N 138

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային միջոցների առավել նպատակային օգտագործման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով Համաշխարհային բանկի հետ ձեռք բերված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի ծախսային ուղղությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 23-ի N 707 և 2000 թվականի փետրվարի 4-ի N 55 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշմամբ հաստատված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի ծախսային ուղղություններում`

ա) հանել 4-րդ կետի «բ» ենթակետը.

բ) նշված ծախսային ուղղությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11-րդ կետով`

11. Համակարգչային

սարքավորումների

ձեռքբերում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի և ՀՀ Ազգային ժողովի համար համակարգչային սարքավորումների ձեռքբերում 200000 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ,

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 31-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։