ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2012 թվականի N 745-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման և 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2014 թվականի առաջին եռամսյակի ավարտը հաստատել միջոցառումների անցկացման ծրագիրը և նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. օգոստոսի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
օգոստոսի 2-ի N 745-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչԵՎ 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման ԵՎ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի
Ա. Աշոտյան -ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Կ. Հարությունյան -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Զ. Մնացականյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ս. Սիմոնյան -ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ
Ս. Սողոմոնյան -ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ
Ա. Գալստյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ
Ա. Կիրակոսյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Գ. Սողոմոնյան -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ (համաձայնությամբ)
Գ. Հարությունյան -Բոլոնիայի քարտուղարության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան