«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 օգոստոսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612332
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
16 օգոստոսի 2012 թ.
ք. Երևան N 461-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` Պետական պարգևներ. Փառքի շքանշան. Մովսես Խորենացու մեդալ թեմային նվիրված «ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆ. ORDER OF GLORY» և «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼ. THE MEDAL OF «MOVSES KHORENATSI» 1 նամականիշով միակողմանի 2 բացիկի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել` Պետական պարգևներ. Փառքի շքանշան. Մովսես Խորենացու մեդալ թեմային նվիրված «ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆ. ORDER ՕF GLORY» և «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼ. THE MEDAL OF «MOVSES KHORENATSI» 1 նամականիշով միակողմանի 2 բացիկը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 1 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար Գ. Բեգլարյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2012 թվականի օգոստոսի 16-ի
թիվ 461-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ջիլավյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2012 թվականի օգոստոսի 16-ի
թիվ 461-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ջիլավյան