Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 48-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2015-07-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 օգոստոսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60312334

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

17 օգոստոսի 2012 թ. թիվ 28-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 48-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» Ձև 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» Ձև 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. նոյեմբերի 7-ի «Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 48-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական

խորհրդի 2012 թվականի օգոստոսի 17-ի թիվ 28-Ն որոշման

ՁԵՎ 29-ԳՏ

(ամսական)

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ,

ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

20 թ. __________________

(ամիս)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է __________________________________________________________________

(անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը)

Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I

(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)

Մարզը __________________________________________________________________ I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը /Վարչական շրջանը _______________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

______________________________________________________________ I___I___I___I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I___I___I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Ցուցանիշների անվանումը Տողի համարը Չափի

միավորը Հաշվետու ամսվա ծավալը Աճողական ծավալը տարվա սկզբից

Ա Բ Գ 1 2

Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը 100 հա

Արտադրվել է`

հացահատիկ 200 ցենտներ

կարտոֆիլ 210 - //-

բանջարեղեն 220 - //-

բոստան 230 - //-

ծխախոտ 240 - //-

խորդենի 250 - //-

պտուղ և հատապտուղ 260 - //-

խաղող 270 - //-

սունկ (ներառյալ անտառային սնկի

հավաքում) 280 - //-

ծաղիկ 290 հատ

Կուտակվել է ցանովի և բնական խոտ ընթացիկ տարվա բերքից 300 ցենտներ

Պատրաստվել է սենաժ 310 ցենտներ

Պատրաստվել է խոտալյուր 320 - //-

Կուտակվել է ծղոտ 330 - //-

Ստացվել է պատրաստի սիլոս 340 - //-

Արտադրվել է կերի արմատապտուղ 350 - //-

Ընդամենը կուտակվել են կերեր, կերամիավորներով (լրացվում է վիճակագրության մարզային գործակալությունում) 360 - //-

Ցանվել է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար 370 հա

որից` հատիկի համար 370.1 - //-

Կատարվել է ցրտահերկ 380 - //-

Հավաքվել է վայրաճ պտուղներ և հատապտուղներ 390 ցենտներ

որից` հատապտուղներ 390.1 - //-

Աճեցվել է դեկորատիվ ծառատեսակների տնկիներ 400 հատ

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (500) _________________ մարդ

Ղեկավար ___________________________

(Ազգանուն, անուն) _____________________

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ___________________________

(Ազգանուն, անուն) _____________________

(Ստորագրություն)

«__»______ ____20___թ.

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի 2012 թ. օգոստոսի 17-ի

թիվ 28-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11 որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

5. Հաշվետվության բոլոր տվյալները լրացվում են հաշվետու ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից:

6. «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» թիվ 100 տողում, լրացվում է հաշվետու ժամկետում, հատիկ ստանալու համար, փաստացի հնձված բոլոր տեսակի աշնանացան և գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունները, ներառյալ լրիվ հասունության շրջանում, հատիկի համար, հնձված եգիպտացորենը:

7. «Արտադրվել է հացահատիկ» թիվ 200 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում, կալսված բոլոր տեսակի հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերից և հատիկի համար հնձված եգիպտացորենից ստացված համախառն բերքը` սկզբնական մուտքագրման քաշով:

8. «Կարտոֆիլ» թիվ 210 տողում, լրացվում է, հաշվետու ժամանակահատվածում, կարտոֆիլի քանդված տարածությունից կուտակված համախառն բերքը:

9. «Բանջարեղեն» թիվ 220 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր տեսակի (կաղամբ, վարունգ, լոլիկ, գլուխ սոխ, սխտոր, սմբուկ, պղպեղ, սեղանի գազար և այլ բանջարեղեն) վաղահաս և ուշահաս բանջարանոցային մշակաբույսերից հավաքված բերքը:

10. «Բոստան» թիվ 230 տողում, լրացվում է բոլոր տեսակի ձմերուկի և սեխի մշակաբույսերից, հաշվետու ժամանակահատվածում հավաքված բերքը: Այս տողում չի լրացվում անասնակերի համար ցանված բոստանային մշակաբույսերի բերքը:

11. «Ծխախոտ» թիվ 240 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված ծխախոտի կանաչ տերևները թելամետրերով համապատասխան գործակիցներով չոր ծխախոտի վերահաշվարկելուց հետո հավաքված բերքը: (Այսպես` Սամսուն 36 տեսակի ծխախոտի 1 թելամետր կանաչ զանգվածը չորացնելուց հետո կազմում է 100 գրամ չոր ծխախոտի զանգված, համապատասխանաբար Սամսուն 49 տեսակի ծխախոտը` 120 գրամ, Տրապիզոն տեսակի ծխախոտը` 150 գրամ և Օստրոլիստ տեսակի ծխախոտը` 170 գրամ չոր ծխախոտի զանգված):

12. «Խորդենի» թիվ 250 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված խորդենու կանաչ զանգվածի քաշը:

13. «Պտուղ և հատապտուղ» թիվ 260 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված բոլոր տեսակի պտուղների և հատապտուղների (ելակ, գետնամորի, մոշ և այլն) քանակը (անկախ հասունացման աստիճանից):

14. «Խաղող» թիվ 270 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր տեսակի վաղահաս և ուշահաս խաղողի հավաքված բերքը: Այս տողում հաշվի է առնվում նաև առանձին թփերից (թարմաներից) հավաքված խաղողի բերքը:

15. «Սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում)» թիվ 280 տողում լրացվում է բոլոր տեսակի աճեցված սնկերի (ներառյալ անտառային սնկի) հավաքված բերքը:

16. «Ծաղիկ» թիվ 290 տողում լրացվում է բոլոր տեսակի աճեցված ծաղիկների քանակը:

17. «Կուտակվել է ցանովի և բնական խոտ ընթացիկ տարվա բերքից» թիվ 300 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտհարքներից տվյալ տարում հնձված և կուտակված չոր խոտի քանակը: Այս տողում չի լրացվում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը: Կանաչ վիճակում անասուններին կերակրված խոտը այս տողում լրացվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը):

18. «Պատրաստվել է սենաժ» թիվ 310 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերի կանաչ զանգվածից համապատասխան աշտարակներում և հորերում դրված կանաչ զանգվածի քաշը:

19. «Պատրաստվել է խոտալյուր» թիվ 320 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերից գործարանների կողմից խոտալյուրի արտադրված քանակությունը:

20. «Կուտակվել է ծղոտ» թիվ 330 տողում, լրացվում է աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս տողում չի լրացվում: Այս տողում ցույց է տրվում նաև սերմի համար կալսված բազմամյա խոտաբույսերից ստացված ծղոտը:

21. «Ստացվել է պատրաստի սիլոս» թիվ 340 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերից, սիլոսի համար ցանված մշակաբույսերից, արևածաղկի և եգիպտացորենի կանաչ զանգվածից, համապատասխան աշտարակներում և հորերում դրված կանաչ զանգվածը, 20 օր հետո կատարվող համապատասխան չափումների միջոցով:

22. «Արտադրվել է կերի արմատապտուղ» թիվ 350 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում անասնակերի համար արտադրված կերի ճակնդեղի (ներառյալ անասնակերի համար ցանված շաքարի ճակնդեղը) քանակը:

23. «Ընդամենը կուտակվել են կերեր, կերամիավորներով» թիվ 360 տողում, լրացվում է արտադրված բոլոր տեսակի անասնակերերի քանակը` վերածած կերամիավորների հետևյալ գործակիցներով (խոտ` 0,48, ծղոտ` 0,31, սիլոս` 0,21, սենաժ` 0,35, խտացրած կերեր` 1,0, կերի արմատապտուղ` 0,12):

24. «Ցանվել է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար» թիվ 370 տողում, լրացվում է տվյալ տարվա բերքի տակ նախորդ տարվա աշնանը ցանված աշնանացան ցորենի, տարեկանի և գարու` ինչպես հատիկի, այնպես էլ խոտի և կանաչ կերի համար ցանված տարածությունները:

25. «Որից` հատիկի համար» թիվ 370.1 տողում առանձնացվում է միայն հատիկի համար տվյալ տարվա բերքի տակ ցանված ցորենի, տարեկանի և գարու տարածությունները:

26. «Կատարվել է ցրտահերկ» թիվ 380 տողում, լրացվում է այն տարածությունը, որը վարել են նախորդ տարվա աշնանը` գարնանացան կատարելու նպատակով:

27. «Հավաքվել է վայրաճ պտուղներ և հատապտուղներ» թիվ 390 տողում ցույց է տրվում միայն վայրաճ բոլոր տեսակի պտղի և հատապտղի հավաքված ընդամենը բերքը:

28. «Աճեցվել է դեկորատիվ ծառատեսակների տնկիներ» թիվ 400 տողով ցույց է տրվում դեկորատիվ նպատակների համար աճեցված ծառատեսակների տնկիների քանակը:

29. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակ» թիվ 500 տողով ցույց է տրվում տարվա վերջի դրությամբ կազմակերպության ցուցակային կազմի աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ներառյալ այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից դուրս եկածների թվաքանակի տարբերությունը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։