Հոդված 2
Հոդված 2.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածում`
ա) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը.
բ) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«16. արժեթղթերի գրանցման համար`
ա) եթե արժեթղթերը գրանցվում են Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի կողմից բազային տուրքի 50-ապատիկի չափով
բ) եթե արժեթղթերը գրանցվում են ֆոնդային բորսայի կողմից բազային տուրքի 25-ապատիկի չափով»:
գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-րդ կետով`
«39. ինքնակարգավորվող կազմակերպությունների պետական գրանցման համար`
ա) ֆոնդային բորսաների
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
բ) այլ ինքնակարգավորվող կազմակերպությունների
բազային տուրքի 500-ապատիկի չափով»: