Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18 ՕԳՈՍՏՈՍԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ N 689-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

18 օգոստոսի 2012 թ.

ք. Երևան N 689-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԻՍԿՌԱ ԱՐՄԵՆ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 4-րդ մասի 2-րդ պարբերությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Իսկռա Արմեն» ՍՊԸ-ի 2012 թվականի օգոստոսի 10-ի դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի ապրիլի 1-ի N 199-Ա հրամանով «Իսկռա Արմեն» ՍՊԸ-ին տրված՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման N ՀՀ 14 լիցենցիայում նշված գործունեության իրականացման վայրի հասցեն՝ ք. Երևան, Երվանդ Քոչարի փողոց 22/1 փոխարինել՝ ք.Երևան, Խորենացու փողոց թիվ 33 հանրախանութի 1-ին հարկ (վկայական N 27072012-01-1242)։

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։

Տ. Դավթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։