ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-001-14.06.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Պ-005-18.06.2012,07.09.2012-ՊԻ-010/0
Հեղինակներ` Հովիկ Աբրահամյան, Դավիթ Հարությունյան
3. «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին Կ-009-19.06.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Պ-010-21.06.2012-ԳԲ-010/0
Հեղինակներ` Վահագն Մախսուդյան, Խաչիկ Հարությունյան
5. ա) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին Կ-017-30.06.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կ-017.1-30.06.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Պ-018-11.07.2012,07.09.2012-ՊԻ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Հերմինե Նաղդալյան, Էդուարդ Շարմազանով, Մնացական Մնացականյան, Ռուզաննա Մուրադյան, Արփինե Հովհաննիսյան
7. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Պ-019-11.07.2012,07.09.2012-ՊԻ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Էդուարդ Շարմազանով, Մնացական Մնացականյան, Ռուզաննա Մուրադյան, Հերմինե Նաղդալյան, Արփինե Հովհաննիսյան
8. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Պ-020-11.07.2012-ԳԿ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Կարինե Աճեմյան, Էդուարդ Շարմազանով, Մնացական Մնացականյան, Ռուզաննա Մուրադյան, Հերմինե Նաղդալյան
9. ա) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-022-20.07.2012-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-022.1 -20.07.2012-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին Կ-022.2 -20.07.2012-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10. ա) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-023-20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-023.1 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-023.2 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-023.3 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-023.4 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-023.5 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-023.6 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-023.7 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
թ) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-023.8 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-023.9 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժա) «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-023.10 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժբ) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-023.11 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժգ) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-023.12 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. ա) «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Պ-380-21.11.2008-ՄԻ-010/1
Հեղինակներ` Նաիրա Զոհրաբյան, Հեղինե Բիշարյան
բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Պ-380.1 -21.11.2008-ՄԻ-010/1
Հեղինակներ` Նաիրա Զոհրաբյան, Հեղինե Բիշարյան
2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Պ-418-26.12.2008-ՊԻ-010/1
Հեղինակ`
3. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Պ-791-08.12.2009-ՏՀ-010/1
Հեղինակներ` Խաչիկ Հարությունյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան
4. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Պ-1175-20.05.2011-ՏՀ-010/1
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Վարդան Այվազյան, Հեղինե Բիշարյան
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. ա) «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երրորդ ընթերցում) Կ-530-09.02.2009-ԳԲ-010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին
(երրորդ ընթերցում) Կ-530.1 -09.02.2009-ԳԲ-010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(երրորդ ընթերցում) Կ-530.2 -09.02.2009-ԳԲ-010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Կ-237-18.03.2008-ԳԿ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. ա) Ֆինանսական համահարթեցման մասին
(երկրորդ ընթերցում) Կ-353-16.10.2008-ՏՏ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Կ-353.1 -20.04.2009-ՏՏ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Կ-866-02.04.2010-ԱՄ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Պ-873-15.04.2010-ԳԿ-010/1
Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Արմեն Բաբայան
6. «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Կ-956-28.07.2010-ԳԲ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7. ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Կ-1017-11.11.2010-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Կ-1017.1 -11.11.2010-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Պ-1083-08.02.2011-ՊԻ-010/1
Հեղինակ`
9. ա) «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Կ-1112-04.04.2011-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Կ-1112.1 -04.04.2011-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Կ-1112.2 -04.04.2011-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Կ-1112.3 -04.04.2011-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Կ-1207-12.07.2011-ԱՄ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
11. ա) «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Կ-1225-02.09.2011-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Կ-1225.1 -02.09.2011-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
12. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Պ-1236-09.09.2011-ՊԻ-010/1
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Հովհաննես Մարգարյան
13. Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին
(երկրորդ ընթերցում) Կ-1259-02.12.2011-ՄԻ-010/1
Հեղինակներ` ՀՀ կառավարություն, Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան
14. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում) Կ-1262-31.10.2011-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
15. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրություն 035-16.08.2012-
16. «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույց 1364-26.03.2012-
17. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2011 թ. գործունեության մասին հաղորդում 1365-27.03.2012-ԳԿ
18. ՀՀ Վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվություն 1371-30.03.2012-ՖՎ
19. Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդում 1372-02.04.2012-ԳԿ
20. 2012 թվականի ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր Կ-1375-16.04.2012-ՖՎ
Հեղինակ` ՀՀ կառավարություն
21. 2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը Կ-1376-16.04.2012-ՖՎ
Հեղինակ` ՀՀ կառավարություն
22. Հանրային հեռուստառադիոընկերության 2010 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդում 1111-01.04.2011-ԳԿ
23. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն Կ-1378-02.05.2012-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
24. Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2011 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Կ-1379-07.05.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
25. Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ իրավաբան-գիտնականի ընտրություն
26. ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիր Ն-024-30.07.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. 1983 թվականի նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիա Ն-106-11.09.2003-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
3. 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ Ն-826-15.02.2010-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
4. 2010 թվականի հունիսի 25-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր Ն-1008-28.10.2010-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
5. 2002 թվականի մայիսի 3-ին Վիլնյուսում ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրություն Ն-1156-25.05.2007-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
6. 1984 թվականի սեպտեմբերի 28-ին Ժնևում ստորագված «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» 1979 թվականի կոնվենցիայի` Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի (ԵԴԳԾ) երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ արձանագրություն Ն-1187-08.06.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
7. 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշամբեում ստորագրված «Օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագիր Ն-1366-28.03.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
8. 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշամբեում ստորագրված «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագիր Ն-1367-28.03.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
9. 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև օդային հաղորդակցություների մասին» համաձայնագիր Ն-1368-28.03.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
10. 2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու կիրառման շուրջ համագործակցության մասին» համաձայնագիր (կից վերապահումով) Ն-1369-28.03.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
11. 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում և նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն Ն-1370-28.03.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
12. 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրութուն Ն-1380-08.05.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
13. 2010 թվականի նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին» համաձայնագիր (կից վերապահումով) Ն-1383-21.05.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
14. 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ստորագրված «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար միջազգային գիտահետազոտական կենտրոն ստեղծելու մասին» բազմակողմ համաձայնագիր Ն-1384-21.05.2012-ԱՀ 011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ
15. 1973 թվականի մայիսի 18-ին Կիոտոյում ստորագրված «Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» միջազգային կոնվենցիա (փոփոխություններով) Ն-1385-21.05.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
16. 2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխություն Ն-1386-21.05.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան
10 սեպտեմբերի 2012 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-021-Ն