Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 154 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-04-20-ից մինչև 2006-09-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-09-01Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 ապրիլի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2000 թվականի N 202

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 154 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N 154 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 5-ի N 52 և 1998 թվականի մարտի 10-ի N 169 որոշումների խմբագրությամբ) հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում կատարել հետևյալ լրացումները`

ցանկի «0100 Բնագիտական մասնագիտություններ», «0600 Տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ)», «2100 Ավտոմատիկա և կառավարում», «2900 Շինարարություն և ճարտարապետություն» բաժինները համապատասխանաբար լրացնել հետևյալ տողերով.

«0137 Հիմնարար բժշկություն», «0626 Բիզնեսի կազմակերպում», «2109 Որակի կառավարում», «2914 Անշարժ գույքի կառավարում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 20-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։