Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍՈՒՊԵՐԷԼԻՏԱՅԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ՈՒ ՀՀ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 2012 թվականի N 1037-Ն

ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍՈՒՊԵՐԷԼԻՏԱՅԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով, Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլիա» սահմանափակ պատասխանատվության ընկերությունից ձեռք բերել և Հայաստանի Հանրապետություն ներկրել 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացու «Կրասնոդար-99», «Տանյա», «Գրոմ», «Գրացիա», «Վասսա», «Լեբեդ», «Սիլա», «Յուկա» և «Յուբիլայնայա 100» սորտերից:

(1-ին կետը փոփ. 30.08.12 N 1131-Ն)

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացուների հատկացման կարգը.

2) հաստատել աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացուներ ստացող սերմնաբուծությամբ և սերմարտադրությամբ զբաղվող տնտեսավարողների ցանկը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. օգոստոսի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։