Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2000/2001 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 ապրիլի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2000 թվականի N 207

քաղ. Երևան

2000/2001 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի 2000 թվականի փետրվարի 28-ի որոշումը հիմնական դպրոցական դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հրատարակման մրցույթի արդյունքների մասին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 26-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։