ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2012 թվականի N 1181-Ն
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ, ԳՐԵԼԱՁԵՎՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1938-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում կիրառվող Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների միավորները և չափումների սանդղակները՝
1) մեծությունների միավորների հայերեն անվանումը, նշագրումը և գրելաձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) մեծությունների միավորների կիրառման կանոնները՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Թույլատրել մեծությունների միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորներին համահավասար կիրառման թույլատրված մեծությունների արտահամակարգային միավորները՝ հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ՝ համաձայն N 4 հավելվածի։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի N 260 և 1999 թվականի մայիսի 3-ի N 277 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1938-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. սեպտեմբերի 25
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2012 թվականի
սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԵԼԱՁԵՎԸ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
Աղյուսակ N 1
Մեծությունը Միավորը
անվանումը չափայնությունը անվանումը նշագիրը սահմանումը
միջազգային հայերեն
1 2 3 4 5 6
Երկարություն L մետր m մ Մետրը վակուումում լույսի անցած ճանապարհի երկարությունն է 1/299 792 458 վ ժամանակահատվածում:
Զանգված M կիլոգրամ kg կգ Կիլոգրամը հավասար է կիլոգրամի միջազգային նախատիպի զանգվածին:
Ժամանակ T վայրկյան s վ Վայրկյանը հավասար է ցեզիում-133 ատոմի հիմնական վիճակի 2 գերնուրբ մակարդակների միջև անցմանը համապատասխանող ճառագայթման
9 192 631 770 պարբերության տևողությանը:
Էլեկտրական հոսանք
(էլեկտրական հոսանքի ուժ) I ամպեր A Ա Ամպերն էլեկտրական հաստատուն հոսանքի ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող իրար զուգահեռ, անվերջ երկար և անվերջ փոքր շրջանաձև լայնական կտրվածքի
2 հաղորդիչներով, առաջ է բերում 2 . 10-7 Ն փոխազդեցության ուժ` նրանցից յուրաքանչյուրի 1 մ երկարության հատվածի վրա:
Ջերմադինամիկական ջերմաստիճան Ø կելվին K Կ Կելվինը հավասար է ջրի եռակի կետի ջերմադինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասին:
Նյութի քանակ N մոլ mօl մոլ Մոլը նյութի այն քանակն է, որը պարունակում է այնքան կառուցվածքային տարր, որքան ատոմ է պարունակում 0,012 կգ զանգվածով ածխածին-12-ը (6,022 10.23 ատոմ):
Լույսի ուժ J կանդելա cd կդ Կանդելան աղբյուրի տրված ուղղությամբ լույսի ուժն է, որն արձակում է 5,40 . 10.12 Հց հաճախականությամբ միագույն ճառագայթում, որի լույսի էներգիական ուժը տվյալ ուղղությամբ կազմում է 1/683 Վտ/սռ:
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԾԱՆՑՅԱԼ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՇԱԳՐՈՒՄԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՇԱԳՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ
Աղյուսակ N 2
Մեծությունը Միավորը
անվանումը չափայնությունը անվանումը նշագիրը
միջազգային հայերեն
Մակերես L.2 քառակուսի մետր m.2 մ.2
Ծավալ,
տարողություն L.3 խորանարդ մետր m.3 մ.3
Արագություն LT-1 մետր վայրկյանում m/s մ/վ
Ալիքային թիվ L-1 մետր` մինուս մեկ աստիճան m-1 մ-1
Արագացում LT-2 մետր՝ բաժանած վայրկյան քառակուսի m/s.2 մ/վ.2
Խտություն L-3 M կիլոգրամ՝ բաժանած մետր խորանարդ kg/m.3 կգ/մ.3
Տեսակարար ծավալ L.3 M-1 մետր խորանարդ՝ բաժանած կիլոգրամ m.3 /kg մ.3 /կգ
Էլեկտրական հոսանքի խտություն L-2 I ամպեր՝ բաժանած մետր քառակուսի A/m.2 Ա/մ.2
Մագնիսական դաշտի լարվածություն L-1 I ամպեր՝ բաժանած մետր A/m Ա/մ
Մոլային խտություն L-3 N մոլ՝ բաժանած մետր խորանարդ mօl/m.3 մոլ/մ.3
Պայծառություն L-2 J կանդելա՝ բաժանած մետր քառակուսի cd/m.2 կդ/մ.2
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՏՈՒԿ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՆՇԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱԾԱՆՑՅԱԼ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
Աղյուսակ N 3
Մեծությունը Միավորը
անվանումը չափայնությունը անվանումը նշագիրը արտահայտությունը` հիմնական և ածանցյալ միավորներով
միջազգային հայերեն
1 2 3 4 5 6
Հարթ անկյուն 1 ռադիան rad ռադ m.m-1 =1
Մարմնային անկյուն 1 ստեռադիան sr սռ m.2 . m-2 =1
Հաճախականություն T-1 հերց Hz Հց s-1
Ուժ LMT-2 նյուտոն N Ն m kg s-2
Ճնշում L-1 MT-2 պասկալ Pa Պա m-1 kg s-2
Էներգիա, աշխատանք, ջերմաքանակ L.2 MT-2 ջոուլ J Ջ m.2 kg s-2
Հզորություն L.2 MT-.3 վատտ W Վտ m.2 kg s-3
Էլեկտրական լիցք, էլեկտրականության քանակ TI կուլոն C Կլ sA
Էլեկտրական լարում, էլեկտրական պոտենցիալ, էլեկտրական պոտենցիալների տարբերություն, էլեկտրաշարժ ուժ L.2 MT-3 I-1 վոլտ V Վ m.2 kg s-3 A-1
Էլեկտրաունակություն L-2 M-1 T.4 I.2 ֆարադ F Ֆ m-2 kg-1 s.4 A.2
Էլեկտրական դիմադրություն L.2 MT-3 I-2 օհմ Ω Օմ m.2 kg s-3 A-2
Էլեկտրահաղորդականություն L-2 M-1 T.3 I.2 սիմենս S Սմ m-2 kg-1 s-3 A.2
Մագնիսական ինդուկցիայի հոսք, մագնիսական հոսք L.2 MT-2 I-1 վեբեր Wb Վբ m.2 kg s-2 A-1
Մագնիսական հոսքի խտություն, մագնիսական ինդուկցիա MT-2 I-1 տեսլա T Տլ kg s-2 A-1
Ինդուկտիվություն, փոխինդուկտիվություն L.2 MT-2 I-2 հենրի H Հն m.2kg s-2 A-2
Ցելսիուսի ջերմաստիճան Θ Ցելսիուսի ջերմաստիճան .օC .օC K
Լուսային հոսք J լյումեն lm լմ cd sr
Լուսավորվածություն L-2 J լյուքս lx լք m-2 cd sr
Ռադիոակտիվ նյութի ակտիվություն T-1 բեքերել Bq Բք s-1
Իոնացնող ճառագայթման կլանված բաժնեչափ (դոզա), կերմա L.2 T-2 գրեյ Gy Գր m.2 s-2
Իոնացնող ճառագայթման համարժեք բաժնեչափ, իոնացնող ճառագայթման արդյունարար բաժնեչափ L.2 T-2 զիվերտ Sv Զվ m.2 s-2
Կատալիզատորի ակտիվություն NT-1 կատալ kat կատ mօl . s-1
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԼՈԳԱՐԻԹՄԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
Աղյուսակ N 4
Մեծությունը անվանումը Միավորը
անվանումը նշագիրը արժեքը
միջազգային հայերեն
1 2 3 4 5
1. Հարաբերական մեծություն (մեծության չափազուրկ հարաբերություն որպես ելակետային ընդունված համանուն մեծությանը)` ՕԳԳ, հարաբերական երկարացում, հարաբերական խտություն, դեֆորմացիա,
հարաբերական դիէլեկտրական և մագնիսական թափանցելիություն, բաղադրիչի զանգվածային բաժնեչափ, մոլային բաժնեչափ և այլն) միավոր 1 1 1
տոկոս % % 10-2
պրոմիլե ‰ ‰ 10-3
միլիոներորդ մաս ppm մլն-1 10-6
2. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), ձայնային ճնշման մակարդակ, ուժեղացում, թուլացում և այլն բել B Բ 1B=1 lg(P2 /P1 ),
երբ P2 = 10 P1 ,
1B=2 lg (F1 /F2 ),
երբ F2 = 10 F1,
որտեղ` P1 -ը, P2 -ը համանուն էներգիական մեծություններ են (հզորություն, էներգիա, էներգիայի խտություն և այլն) F1 -ը, F2 -ը համանուն «ուժային» մեծություններ են (լարում, հոսանքի ուժ, դաշտի լարվածություն և այլն)
դեցիբել dB դԲ 0,1 B
3. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), ձայնի բարձրության մակարդակ ֆոն pհօո ֆոն 1 pհօո-ը ձայնի ուժգնության այն մակարդակն է, որի համար ձայնային ճնշման մակարդակն իրեն հավասար ուժգնության 1000 Hz հաճախականությամբ ձայնի համար հավասար է 1 dB:
4. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), հաճախական տիրույթ օկտավա – օկտ 1 օկտավը հավասար է
lօg2 (f2 /f1 ),
երբ f2 /f1 = 2
դեկադ – դեկ 1 դեկադը հավասար է lg(f2 /f1 ), երբ f2 /f1 =10, որտեղ f1 -ը և f2 -ը հաճախականություններն են:
5. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), բնական լոգարիթմ նեպեր Np Նպ 1 Np = 0, 8686…B=8, 680 …dB
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՍՆԱՊԱՏԻԿ ԵՎ ԲԱԺՆԵՄԱՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՆՇԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱԶՄԱՊԱՏԿԻՉՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱԾԱՆՑՆԵՐԸ
Աղյուսակ N 5
Տասնապատիկ բազմապատկիչը Նախածանցը Նախածանցների նշագրերը
միջազգային հայերեն
1 2 3 4
10.24 իոտա Y Ի
10.21 զետա Z Զ
10.18 էքսա E Է
10.15 պետա P Պ
10.12 տերա T Տ
10.9 գիգա G Գ
10.6 մեգա M Մ
10.3 կիլո k կ
10.2 հեկտա հ հ
10.1 դեկա da դե
10-1 դեցի d դ
10-2 սանտի c ս
10-3 միլի m մ
10-6 միկրո μ մկ
10-9 նանո ո ն
10-12 պիկո p պ
10-15 ֆեմտո f ֆ
10-18 ատտո a ա
10-21 զեպտո z զ
10-24 իոկտո y ի
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ, ԳՐԵԼԱՁԵՎԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Ջերմաստիճանի չափման սանդղակներ
ա) Ցելսիուսի սանդղակ
1.0 C-ն ջրի եռման կետի (100.0 C) և սառույցի հալման կետի (0.0 C) ջերմաստիճանների տարբերության 1/100 մասն է.
բ) Կելվինի սանդղակ
Ջերմադինամիկական ջերմաստիճանի չափման միավորը` 1 Կելվինը (1 Կ), սահմանում է հարաբերությունների սանդղակ, որն ունի ֆիզիկապես որոշված զերո: Կելվինի սանդղակի գործնական կիրառման համար օգտագործվում է միջազգային գործնական ջերմաստիճանային սանդղակը` ՄՋՍ-90, որը ճշտվել է 1989 թվականին` Չափի և կշռի միջազգային կոմիտեի որոշմամբ (ՉԿՄԿ).
գ) Ֆարենհայտի սանդղակ
1.0 F-ն ջրի եռման կետի (212.0 F) և սառույցի հալման կետի (32.0 F) ջերմաստիճանների տարբերության 1/180 մասն է:
Սառույցի և անուշադրի խառնուրդի ջերմաստիճանը` 0.0 F, մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը` 96.0 F: 1.0 F=5/9.1.0 C:
Ցելսիուսի սանդղակից Կելվինի սանդղակին անցումն իրականացվում է ըստ հետևյալ բանաձևի`
T=t+273,15,
որտեղ`
T-ն ջերմաստիճանն է` ըստ Կելվինի սանդղակի,
t-ն ջերմաստիճանն է՝ ըստ Ցելսիուսի սանդղակի:
Ֆարենհայտի սանդղակից Ցելսիուսի սանդղակին անցումն իրականացվում է ըստ հետևյալ բանաձևի`
t=5/9 . (tF -32),
որտեղ`
tF -ը ջերմաստիճանն է` ըստ Ֆարենհայտի սանդղակի,
t-ն ջերմաստիճանն է` ըստ Ցելսիուսի սանդղակի:
2. Կարծրության չափման սանդղակներ
Նյութերի (մետաղների, պլաստմասսայե իրերի, հանքանյութերի (ապարների), ռետինի և այլնի) կարծրությունը բնութագրվում է կարծրության թվով:
ա) Բրինելի սանդղակ
Սև և գունավոր մետաղների կարծրության չափման սանդղակն է: Կարծրության թիվը` HB, ըստ Բրինելի որոշվում է որոշակի P ուժի և այդ ուժի ազդեցության տակ որոշակի D տրամագծով պողպատե գնդիկով (ծայրակալ ինդենթոր) փորձարկվող նմուշի վրա թողած գնդաձև դրոշմահետքի մակերևույթի մակերեսի հարաբերությամբ, հետևյալ բանաձևով`
_______
HB=2P/[πD(D-√ D.2 -d.2 )]
որտեղ`
HB-ն` կարծրության թիվն է,
D-ն՝ պողպատե գնդիկի տրամագիծը, մմ,
P-ն՝ փորձարկվող նմուշի վրա ազդող ուժը, Ն,
d-ն՝ նմուշի մակերեսի վրա գնդիկի արտատիպի տրամագիծը, մմ.
բ) Ռոքվելի սանդղակներ
Ռոքվելի սանդղակները (11 սանդղակ) կիրառվում են մետաղների, պլաստմասսաների կարծրության (HR թիվ) որոշման համար:
Կարծրության՝ HR թիվը, ըստ Ռոքվելի սանդղակների, որոշվում է ստանդարտ ինդենթորով P0 նախնական և P հիմնական բեռնվածքների ազդեցության տակ նմուշի վրա առաջացած դրոշմահետքերի հ0 և հ խորությունների տարբերության գծային ֆունկցիայով:
Մետաղների կարծրության` HR թվի չափումը, ըստ Ռոքվելի A(P0 =98,07Ն; P=588,4Ն), B(P0 =98,07Ն; P=980,7Ն), C(P0 =98,07Ն; P=1471Ն) սանդղակների, կատարվում է ստանդարտացված պայմաններում փորձանմուշի մակերևույթի վրա ստանդարտ ինդենթորով (ծայրակալ), երկու հաջորդաբար կիրառվող բեռնվածքների (P0 և P) ներճնշման ազդեցության տակ նմուշի վրա առաջացած դրոշմահետքերի հ և հ0 խորությունների տարբերության գծային ֆունկցիայով:
Որպես ինդենթոր կիրառվում է 1,588 մմ տրամագծով պողպատե կոփված գնդիկ (B սանդղակ), կամ 120.0 գագաթով ալմաստե կոն (A և C սանդղակներ):
Օրինակ` կարծրության թիվն ըստ Ռոքվելի որոշվում է հետևյալ բանաձևով`
HR(B սանդղակ) =130 - (հ - հ0 )/c: HR(A և C սանդղակներ) =100 - (հ - հ0 )/c,
որտեղ` fc-ն հաստատուն է և հավասար է 0,002 մմ-ի:
Պլաստմասսայի կարծրությունը որոշվում է P(P0 =98,07Ն; P=588,4Ն; 12,7+0,015մմ տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով), L(P0 =98,07Ն; P=588,4Ն; 6,35+0,015մմ տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով), E(P0 =98,07Ն; P=980,7Ն; 3,175+0,015մմ տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով), M (P0 =98,07Ն; P=980,7Ն; 6,35մմ+0,015 տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով) սանդղակներով.
գ) Վիքերսի սանդղակ
Մետաղների կարծրության չափումը, ըստ Վիքերսի սանդղակի, կայանում է փորձանմուշի մակերևույթի վրա կանոնավոր քառանիստ ալմաստե բուրգի միջոցով (որի 2 հանդիպակաց նիստերի միջև կազմած անկյունը կազմում է 136.0 ) ներճնշման մեջ:
Կարծրության` HV թիվը, ըստ Վիքերսի սանդղակի, որոշվում է որոշակի ժամանակահատվածում կիրառված ներճնշման P-(9,807-980,7Ն) բեռնվածքի և բուրգաձև դրոշմահետքի մակերևույթի մակերեսի հարաբերությամբ:
Կարծրության թվի հաշվարկման բանաձևն է`
HV=0,189P/d.2,
որտեղ` d-ն դրոշմահետքի հիմքի երկու անկյունագծերի միջինն է, մմ.
դ) Մոոսի սանդղակ
Հանքաբանության մեջ ապարների հարաբերական կարծրությունը գնահատվում է Մոոսի 10 բալային սանդղակով խազման մեթոդով, որը հիմնված է այն բանի վրա, թե սանդղակի ապարներից որոնք են հետազոտվող նմուշի վրա թողնում խազ: Մոոսի սանդղակը հիմնվում է հետևյալ ապարների վրա`
Ապար Կարծրության թիվը
Տալկ 1
Գիպս 2
Կալցիտ (կրաքարային սպաթ) 3
Ֆլյուորիտ (ֆտորասպաթ) 4
Ապատիտ 5
Օրթոկլազ (կալիումային դաշտային սպաթ) 6
Քվարց 7
Տոպազ 8
Կորունդ 9
Ալմաստ 10
3. Երկրաշարժերի սանդղակներ
Երկրաշարժերի ուժգնությունը չափվում է սեյսմիկ 12 բալային սանդղակով, որը հիմնված է դիտարկվող ավերածությունների և այլ հատկանիշների վրա:
Բալը Երկրաշարժի անվանումը Համառոտ բնութագիրը
1 2 3
1 Աննշմարելի Հայտնաբերվում է միայն սեյսմաչափիչ գործիքներով:
2 Խիստ թույլ Զգացվում է բացառիկ դեպքերում, հատկապես շենքերի վերին հարկերում, լիակատար հանգիստ վիճակում գտնվող մարդկանց կողմից:
3 Թույլ Զգացվում է բնակչության փոքրամասնության կողմից՝ անցնող մարդատար մեքենայի առաջացրած թեթև ցնցման ձևով:
4 Չափավոր Շենքից դուրս զգացվում է քչերի կողմից: Շենքի ներսում զգացվում և դիտվում է մարդկանց մեծամասնության կողմից՝ հատակների ճռռոցի, կահույքի թրթռոցի, սպասքի, ամանեղենի և պատուհանների ապակիների զնգզնգոցի ձևով: Նման է խորդուբորդ փողոցով անցնող բեռնատար մեքենայի առաջացրած ցնցմանը:
5 Բավական ուժեղ Շենքի թեթևակի ցնցում, կահույքի և կախովի առարկաների ճոճում: Բարակ ճեղքեր` ծեփածածկում, ճաքեր` պատուհանների ապակիների վրա: Քնած մարդկանցից շատերն արթնանում են:
6 Ուժեղ Զգում են բոլորը: Պատերից ընկնում են կախված նկարները: Թափվում են ծեփի կտորներ, և թեթև վնասվում են շենքերը:
7 Խիստ ուժեղ Վատ կառուցված, խարխուլ և հնակառույց տներն զգալի վնասվում են: Քարե, բետոնե և երկաթբետոնե սովորական շենքերի կրող տարրերում առաջանում են ոչ մեծ ճեղքեր: Չեն վնասվում սեյսմակայուն շենքերը և որակով կառուցված փայտաշեն տները: Գետերում և լճերում դիտվում են ջրի պղտորում և տատանումներ:
8 Քայքայիչ Փլվում են քարե ամուր ցանկապատերը և գործարանային որոշ ծխնելույզներ: Ժամանակակից կառուցման (սեյսմակայուն) շենքերում առաջանում են զգալի ճեղքեր և չափավոր քայքայումներ: Սովորական շենքերում դիտվում են լուրջ քայքայվածություններ և մասնակի փլուզումներ: Զառիթափ լանջերում և գետնի վրա առաջանում են ճեղքեր: Հուշարձանները տեղաշարժվում կամ տապալվում են:
9 Ավերիչ Սեյսմակայուն շենքերում առաջանում են զգալի վնասվածքներ: Սովորական շենքերում քայքայվածությունը հասնում է մեծ չափերի, դիտվում են մասնակի կամ լրիվ փլուզումներ:
10 Կործանարար Լավ կառուցված փայտե տները և կամուրջները քայքայվում են: Տեղի է ունենում գետնի ձևախախտում: Խզվում են ինժեներական (ճարտարագիտական) մայրագծերը: Քայքայվում են շենքերն ու հիմքերը, շենքերի մեծ մասը փլուզվում է: Գետնի վրա առաջանում են ճեղքեր, թեք լանջերին՝ սողանքներ և փլուզումներ: Վնասվում են ամբարտակներն ու ջրաթմբերը, ծռվում են երկաթգծերը, դիտվում է գետերի և լճերի ջրերի արտացայտում:
11 Աղետալի Գրեթե բոլոր տները փլվում են, կամուրջների հենարանները խախտվում են: Ամբարտակներն ու ջրաթմբերը փլվում են: Գետնի վրա առաջանում են լայն ճեղքեր՝ հորիզոնական և ուղղաձիգ տեղաշարժերով, թեք լանջերին՝ մեծածավալ սողանքներ և փլուզումներ:
12 Խիստ աղետալի Բոլոր շենքերն ու շինությունները լիակատար փլուզվում են: Գետնի մակերևույթը խիստ փոխվում է, և առաջանում են ալիքներ, հսկայական չափերի են հասնում սողանքներն ու փլուզումները: Գետերը փոխում են հոսանքի ուղղությունը, առաջանում են ջրվեժներ և լճեր:
4. Երկրաշարժերի ինտենսիվության սանդղակներ (մագնիտուդ)
Երկրաշարժերի ինտենսիվության սանդղակը հիմնված է առաձգական ալիքների օջախից ճառագայթող էներգիայի որոշման վրա՝ ըստ սեյսմիկ կայանների դիտարկումների: Մագնիտուդը համեմատական է էներգիայի լոգարիթմին: Երկրաշարժի ինտենսիվության և բալայնության հարաբերակցությունը սահմանելու համար անհրաժեշտ է իմանալ օջախի խորությունը:
5. Քամու ուժի սանդղակ
Քամու արագությունը գնահատվում է 17-բալային համեմատական սանդղակով, որն ընդունվել է միջազգային պայմանագրով (1946 թ.) և ներառում է Բոֆորտի 12-բալային սանդղակը` ավելացրած մրրիկի ուժգնության ևս 5 աստիճան:
Բալերը՝ ըստ Բոֆորտի Արագությունը, մ/վրկ Քամու բնութագիրը Քամու ազդեցության նկարագիրը
1 2 3 4
0 0 - 0.2 անդորրություն Քամու բացարձակ բացակայություն: Ծուխը ծխնելույզից բարձրանում է ուղղաձիգ:
1 0.3 - 1.5 խաղաղ Ծուխը ծխնելույզից բարձրանում է ոչ այնքան ուղղաձիգ:
2 1.6 - 3.3 թեթև Օդի շարժումն զգացվում է դեմքով, տերևները շարժվում են:
3 3.4 - 5.4 թույլ Տատանվում են տերևներն ու մանր ոստերը, թեթև դրոշները:
4 5.5 - 7.9 մեղմ Տատանվում են ծառերի բարակ ճյուղերը: Քամին բարձրացնում է ծուխն ու թղթի կտորները:
5 8.0 - 10.7 հով Տատանվում են մեծ ոստերը: Ջրի վրա հայտնվում են ալիքներ:
6 10.8 - 13.8 ուժեղ Տատանվում են ծառերի մեծ ճյուղերը:
7 13.9 - 17.1 ավելի ուժեղ Ճոճվում են փոքր ծառերի բները: Ծովի վրա բարձրանում են փրփրող ալիքներ:
8 17.2 - 20.7 շատ ուժեղ Կոտրվում են ծառերի ճյուղերը: Դժվար է քայլել քամուն հակառակ:
9 20.8 - 24.4 փոթորիկ Փոքր ավերածություններ: Տեղից պոկվում են ծխնելույզներն ու կղմինդրը:
10 24.5 - 28.4 ուժեղ փոթորիկ Զգալի ավերածություններ: Ծառերն արմատախիլ են արվում:
11 28.5 - 32.6 սաստիկ փոթորիկ Լինում են մեծ ավերածություններ:
12 32.7 - 36.9 մրրիկ Տեղի են ունենում ամայացումներ:
13 37.0 - 41.4 մրրիկ Տեղի են ունենում ամայացումներ:
14 41.5 - 46.1 մրրիկ Տեղի են ունենում ամայացումներ:
15 46.2 - 51.1 մրրիկ Տեղի են ունենում ամայացումներ:
16 51.2 - 55.8 մրրիկ Տեղի են ունենում ամայացումներ:
17 55.9 և ավելի մրրիկ Տեղի են ունենում ամայացումներ:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2012 թվականի
սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Առևտրում, դասագրքերում, ինչպես նաև պաշտոնական հրատարակություններում մեծությունների արժեքներն արտահայտվում են Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի միավորներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշմամբ կիրառման թույլատրված միավորներով, ինչպես նաև դրանցից կազմվող ածանցյալ միավորներով, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշմամբ թույլատրված բազմապատկիչների ու նախածանցների օգտագործմամբ:
2. Չափման միջոցների ստուգաչափման մեթոդիկաներում պետք է նախատեսել ստուգաչափում՝ աստիճանավորված սույն որոշմամբ թույլատրված միավորներով:
3. Արտադրանքի տարբեր տեսակներին վերաբերող նորմատիվային, կառուցաբանական (կոնստրուկտորական), տեխնոլոգիական և այլ տեխնիկական փաստաթղթերում կիրառվում են միավորների միջազգային կամ հայերեն նշագրերը: Անկախ այն հանգամանքից, թե չափման միջոցին վերաբերող փաստաթղթերում ինչ նշագրեր են օգտագործված, չափման միջոցների թվատախտակի, սանդղակների և վահանակների վրա կիրառվում են միավորների միջազգային նշագրերը:
4. Թույլատրվում է պաշտոնական հրատարակություններում կիրառել միավորների միջազգային կամ հայերեն նշագրերը: Միևնույն պաշտոնական հրատարակության մեջ (բացառությամբ մեծությունների միավորներին վերաբերող հրատարակությունների) չի թույլատրվում 2 տեսակի նշագրերի միաժամանակյա կիրառում:
Արտահանման ենթակա արտադրանքի, այդ թվում` չափման միջոցի բնութագրերն ու պարամետրերը կարող են արտահայտվել պատվիրատուի կողմից սահմանված մեծությունների միավորներով:
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՇԱԳՐԵՐԸ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Մեծությունների չափայնությունը գրվում է լատիներեն գլխատառերով` ուղիղ տպատառերով:
2. Մեծությունների արժեքները գրելիս կիրառվում են միավորների տառային նշագրերը կամ հատուկ նշաններ (….0 , …, , …,,), ընդ որում, սահմանվում է տառային նշագրերի 2 տեսակ` միջազգային (լատինական կամ հունական տառերով) և հայերեն (հայկական այբուբենի տառերով):
3. Մեծությունների միավորների տառային նշագրերը տպագրվում են ուղիղ տառատեսակով: Միավորների նշագրերում կետը, որպես կրճատման նշան, չի դրվում:
4. Մեծությունների միավորների նշագրերը գրվում են մեծությունների թվային արժեքից հետո մեկ տողի վրա (առանց տողադարձի): Թվային արժեքը, որը թեք գծով կոտորակ է և գրված է միավորի նշագրից առաջ, պետք է գրել փակագծի մեջ: Արժեքի վերջին թվանշանի և միավորի նշագրերի միջև պետք է թողնել բացակ, որը պահպանվում է տվյալ տիպի ու չափի տառատեսակների համար`
ճիշտ է սխալ է
100 kW; 100 կՎտ 100 kW; 100 կՎտ
80 % 80%
20.0 C 20.0 C
(1/60) s-1 1/60/ s-1
Բացառություն են կազմում հատուկ նշանի տեսքով տողից վերև բարձրացված նշագրերը, որոնց առջև բացատ չի թողնվում`
ճիշտ է սխալ է
20.0 20.0
5. Մեծության թվային արժեքի մեջ տասնորդական կոտորակի առկայության դեպքում միավորի նշագիրը գրվում է բոլոր թվանշաններից հետո`
ճիշտ է սխալ է
423,06 m; 423,06 մ 423m 0,6; 423 մ, 06
5,758.0 կամ 5.0 45,48 կամ 5.0 4528,8'' 5.0 ,758 կամ 5.0 45,48 կամ 5.0 4528,8
6. Մեծությունների միավորների արժեքները սահմանային շեղումներով նշելիս` սահմանային շեղումները վերցվում են փակագծերի մեջ, իսկ միավորի նշագիրը դրվում է փակագծից հետո, ինչպես նաև և թվային արժեքից հետո և սահմանային շեղումից հետո`
ճիշտ է սխալ է
(100,0+0,1) kg; (100,0+0,1) կգ 100,0+0,1kg; 100,0+0,1կգ
50 g+1 g; 50 գ+1 գ 50+1 g; 50+1 գ
Եթե շարադրանքում նշվում են մի շարք թվային արժեքներ, որոնք արտահայտված են մեծության միևնույն միավորով, ապա այդ միավորի նշագիրը դրվում է միայն վերջին թվանշանից հետո (օրինակ` 5,9; 8,5; 10,0; 12,0 մմ), իսկ եթե անհրաժեշտ է նշել մեծության արժեքների տիրույթը, ապա միավորի նշագիրը դրվում է վերջին թվանշանից հետո (օրինակ` 5-ից մինչև 20 կգ):
7. Բանաձևերում մեծությունների միավորների նշանակումները բացատրելիս` թույլատրվում է կիրառել միավորների նշագրերը: Միավորների նշագրերի տեղադրումը նույն տողի վրա, բանաձևի հետ, որը տառերի տեսքով արտահայտում է միավորների միջև կամ դրանց թվային արժեքների միջև կախվածությունը, չի թույլատրվում`
ճիշտ է սխալ է
v=3,6 s/t , v=3,6 s/t կմ/ժ,
որտեղ`
v-ն արագությունն է, կմ/ժ
s-ը ճանապարհն է, մ
t-ն՝ ժամանակը, վ որտեղ`
s-ը՝ ճանապարհն է, մ
t-ն՝ ժամանակը, վ
8. Արտադրյալի մեջ մտնող միավորների տառային նշագրերն իրարից բաժանվում են կետերով, որպես բազմապատկման նշաններ: Թույլատրվում է արտադրյալի մեջ մտնող միավորների տառային նշագրերն իրարից բաժանել բացակներով, եթե դա չի հանգեցնում թյուրիմացության`
ճիշտ է սխալ է
N . m; Ն.մ Nm, Նմ
A . m.2 ; Ա.մ.2 Am.2 , Ամ.2
Pa . s; Պա.վ Pas, Պավ
9. Միավորների տառային նշագրերի հարաբերության դեպքում որպես բաժանման նշան դրվում է հորիզոնական կամ թեք գիծ: Թույլատրվում է դա նշել արտադրյալի տեսքով` աստիճան բարձրացված (դրական կամ բացասական)`
ճիշտ է սխալ է
W . m-2 . K-1 ; Վտ . մ-.2 . Կ-1 W/m.2 /K ; Վտ/մ.2 /Կ
W ;
ՎՏ W ; ՎՏ
m.2 .K
մ.2 .Կ m.2 մ.2
_____ _____
K Կ
10. Թեք գիծը որպես բաժանման նշան օգտագործելու դեպքում միավորների նշագրերը համարիչում և հայտարարում գրվում են նույն տողում, միավորների նշագրերի արտադրյալը հայտարարում վերցվում է փակագծերի մեջ.
ճիշտ է սխալ է
m/s ; մ/վ m/s ; մ/վ
W/(m. K) ; Վտ/(մ . Կ) W/m . K ; Վտ/մ . Կ
11. Մեծության ածանցյալ միավորը նշելիս, եթե դա բաղկացած է 2 կամ ավելի միավորներից, չի թույլատրվում տառային նշագրերն ու միավորների անվանումները համակցել, այսինքն` գրել միավորներից մեկի նշագիրը, իսկ մյուսի անվանումը`
ճիշտ է սխալ է
80 կմ/ժ 80 կմ/ժամ
80 կիլոմետր ժամում 80կմ ժամ
12. Թույլատրվում է կիրառել հատուկ նշանների`….0, …,, …,, , % և ‰ համակցումը միավորների նշագրերի հետ, օրինակ` …0/s:
13. Ժամանակի (րոպե, ժամ, օր), հարթ անկյան (աստիճան, րոպե, վայրկյան), զանգվածի (ատոմային) միավորների անվանումն ու նշագրերը չեն թույլատրվում օգտագործել նախածանցով:
14. Նախածանցը կամ դրա նշագիրը գրվում է միավորի անվանման կամ նշագրի հետ միասին, օրինակ`
ճիշտ է սխալ է
կիլոպասկալ-վայրկյան/մետր Պասկալ-կիլովայրկյան/մետր
kPa. s/m ; կՊա . վ/մ Pa.k. s/m; Պա.կ.վ/մ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2012 թվականի
սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՀԱՎԱՍԱՐ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ՝ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ
Մեծության
անվանումը Արտահամակարգային միավորը
Անվա-
նումը նշագիրը արտահայտությունը միավորների միջազգային համակարգի միավորներով կիրառման ոլորտը
Միջազ-
գային հայերեն
1 2 3 4 5 6
Զանգված տոննա t տ 1 x 10.3 kg բոլոր
ոլորտներում
զանգվածի ատոմային միավոր ս զ.ա.մ. 1,6605402 x
x 10-27 kg
(մոտավոր) ատոմային ֆիզիկա, քիմիա, բնագիտություն
ֆունտ f ֆ 0,453592 kg (մոտավոր) առևտրի ոլորտ
կարատ - կար 2 x 10-4 kg (ճշգրիտ) թանկարժեք քարերի ոլորտ
գրամ g գ 10-3 kg բոլոր ոլորտներում
ցենտներ q ց 100 kg
Ժամանակ րոպե min րոպե 60 s բոլոր ոլորտներում
ժամ h ժ 3600 s
օր d օր 86400 s
Հարթ անկյուն աստիճան . . . .օ . . ..օ (π/180)rad=
1,745329…x
x10-2 rad բոլոր ոլորտներում
րոպե . . . . . . (π/10800)rad=
2,908882…x
x10-4 rad
վայրկյան . . .'' . . .» (π/648000)rad=
4,848137…x
x10-6 rad
գրադ
(գոն) gon գրադ (π/200)rad=
1,57080…x
x10-2 rad երկրաբաշխություն
Ծավալ, տարողություն լիտր l լ 1 x 10-3 m.3 բոլոր ոլորտներում
գալոն (անգլ.)
գալոն (ամեր.) gal
gal գալ
գալ 4,546 x 10-3 m.3
3,785 x 10-3 m.3 բոլոր
ոլորտներում
բարել barrel բարել 1 նավթային
բարելը =
= 0,15899 մ.3 =
= 158,99 լ նավթարդյու-նաբերություն
Երկարություն աստղագի-
տական միավոր ua ա. մ. 1,49598 x 10.11 m
(մոտավոր) աստղագիտություն
լուսային տարի ly լուս. տարի 9,4605 x 10.15 m (մոտավոր)
պարսեկ pc պկ 3,0857 x 10.16 m
անգստրեմ A անգստրեմ 1 x 10-10 m ֆիզիկա, քիմիա, բնագիտություն
իքս միավոր X իքս-մ 1,00206 x 10-13 m (մոտավոր)
միկրոն m մկ 1 x 10-6 m բոլոր ոլորտներում
դյույմ incհ դյույմ 25.4 x 10-3 m
ծովային մղոն n mile ծ.մղ. 1852 m (ճշգրիտ) ծովային նավագնացություն և օդագնացություն
Երկարություն (ուղղաձիգ) ֆուտ ft ֆուտ 0,3048 m օդագնացություն
Օպտիկական ուժ դիօպտրիա դպտր 1 m-1 օպտիկա
Մակերես բարն b բ 1 x 10-28 m.2 ֆիզիկա
հեկտար ha հա 1 x 104 m.2 գյուղատնտեսություն, անտառատնտեսություն, շինարարություն
ար a ա 100 m.2
Էներգիա էլեկտրոն-վոլտ eV էՎ 1,60218 x 10-19 J
(մոտավոր) ֆիզիկա
կիլովատտ-ժամ kW x հ կվտգժ 3,6 x 10.6 J կենցաղ, արդյունաբե-րություն, (էլեկտրաէներգիայի հաշվիչներ)
Լրիվ հզորություն վոլտ-ամպեր V x A Վ x Ա էլեկտրատեխնիկա
Ռեակտիվ հզորություն վար var վար
Էլեկտրական լիցք ամպեր-ժամ Ագհ Ագժ 3,6 x 10.3 C էլեկտրատեխնիկա
Ջերմաստիճան ֆարենհայտ .օF .օՖ .օ F=5/9.օC
Տեղեկատվու-
թյան քանակ բիթ bit բիթ 1 տեղեկատվության հաղորդման և թվային մշակման սարքավորումներում
բայթ B (byte) Բ (բայթ) 1 Բայթ= 8 բիթ
1 ԿԲ =1024 Բայթ
1 ՄԲ = 1024 ԿԲ
1 ԳԲ= 1024 ՄԲ
Տեղեկատվու-
թյան հաղորդման արագություն բոդ baud բոդ 1 բոդ = 1 բիթ/վ
Գծային խտություն տեքս tex տեքս 1 x 10-6 kg/m
(ճշգրիտ) մանածագործական արդյունաբերություն
Արագություն հանգույց ku հանգ. 0,514(4) m/s ծովային և օդային նավագնացություն
Արագացում գալ Gal Գալ 0,01 m/s.2 մեխանիկա
Պտտման հաճախություն պտույտ
վայրկյանում r/s պտ/վ 1s-1 ֆիզիկա, էլեկտրատեխնիկա
պտույտ րոպեում r/min պտ/րոպ (1/60)s-1 = 0,016(6)s-1
Ուժ, կշիռ դին dyn դին 1 x 10-5 N ֆիզիկա
կիլոգրամ-ուժ kgf կգուժ 9,80665 x N (ճշգրիտ)
պոնդ p - 9,80665 x 10-3 N (ճշգրիտ)
տոննա-ուժ tf տուժ 9806,65 N (ճշգրիտ)
Ճնշում բար bar բար 1 x 10.5 Pa ֆիզիկայի, օդագնացության և այլ ոլորտներ
ֆիզիկա
ֆիզիկա, ատոմային էներգետիկա, առողջապահություն
կիլոգրամ-ուժ քառակուսի սանտիմետրի վրա kgf/cm.2 կգուժ/սմ.2 98066,5 Pa (ճշգրիտ)
կիլոպոնդ քառակուսի սանտիմետրի վրա kp/cm.2 - 98066,5 Pa (ճշգրիտ)
միլիմետր ջրի սյուն mm H2 Օ մմ ջր.ս. 9,80665 Pa (ճշգրիտ)
միլիմետր սնդիկի սյուն mm Hg մմ սնդ.ս. 133,332 Pa
տորր Torr - 133,332 Pa
Աշխատանք, էներգիա էրգ erg էրգ 1 x 10-7 J
Դինամիկական մածուցիկություն պուազ P Պ 0,1Pa x s
Կինեմատի-
կական մածուցիկու-
թյուն ստոքս St Ստ 1 x 10-4 m.2 /s
Տեսակարար էլեկտրական դիմադրություն Օհմ միլիմետր քառակուսի մետրի վրա Ω mm.2 /m Օմ x մմ.2 /մ 1 x 10-6 Ωm
Մագնիսական հոսք մաքսվել Mx Մքս 1 x 10-8 Wb
Մագնիսական ինդուկցիա գաուս Gs Գս 1 x 10-4 T
Մագնիսաշարժ ուժ, մագնիսական պոտենցիալների տարբերություն գիլբերտ Gb Գբ (10/4π) A= =0,795775 A
Մագնիսական դաշտի լարվածություն էրստեդ Օe Էր (10.3 /4π)A/m= =79,5775A/m
Ջերմաքանակ, ջերմադինամի-
կական պոտենցիալներ (ներքին էներգիա, էնտալպիա, ազատ էներգիա և այլն), ֆազային փոխակերպման ջերմություն, քիմիական ռեակցիայի
ջերմություն կալորիա (միջազգային) cal կալ 4,1868 J
(ճշգրիտ)
ջերմաքիմիա-
կան կալորիա calth կալթք 4,1840 J
(մոտավոր)
15 աստիճանանոց կալորիա cal15 կալ15 4,1855 J
(մոտավոր)
Իոնացնող ճառագայթման կլանված բաժնեչափ, կերմա ռադ rad, rd ռադ 0,01Gy
Իոնացնող ճառագայթման համարժեք բաժնեչափ, իոնացնող ճառագայթման արդյունարար բաժնեչափ բէռ rem բէռ 0,01Sv
Ֆոտոնային ճառագայթման էքսպոզիցիոն բաժնեչափ (գամմա և ռենտգենյան ճառագայթման էքսպոզիցիոն բաժնեչափ ռենտգեն R Ռ 2,58 x 10-4 C/kg
(ճշգրիտ)
Ռադիոակտիվ նյութի ակտիվություն կյուրի Ci Կի 3,7 x 10.10 Bq
(ճշգրիտ) ֆիզիկա, ատոմային էներգետիկա,
առողջապահություն
Պտույտի անկյուն պտույտ r պտ 2 πռադ=6,28 rad
Մագնիսաշարժ ուժ, մագնիսական պոտենցիալների տարբերություն ամպեր-գալար At ագ 1A
Պայծառություն նիտ nt նտ 1 cd/m.2
Թույլատրվում է արտահամակարգային միավորները կիրառել առանց ժամկետի սահմանափակման` մինչև դրանց մասին միջազգային համապատասխան որոշումների ընդունումը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան