Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով.
2) 15-րդ մասի «ա» կետում «առանձնացված տաղավարներում և կրպակներում» բառերը փոխարինել «առանձնացված կրպակներում» բառերով.
3) 17-րդ մասի «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով.
4) 18-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի:»: