Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 648-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-10-20-ից մինչև 2018-06-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-06-23Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2012 թվականի N 1216-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 648-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Միջազգային զարգացման այն կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին, որոնցից ստացված փոխառությունների դիմաց վճարման ենթակա տոկոսների մասով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատրելի նորմա չի կիրառվում» N 648-Ն որոշման 1-ին կետով սահմանված ցանկում կատարել հետևյալ լրացումները`

1) ցանկը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.

«1.1. Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիա (Օverseas Private Investment Corporation)».

2) ցանկը 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-ին ենթակետով.

«21.1. Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամ (European Fund for Southeast Europe)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. սեպտեմբերի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։