Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 մայիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մայիսի 2000 թվականի N 219

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 23-ի «Մի շարք մարզադպրոցներ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնելու մասին» N 710 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված մարզադպրոցների ցանկից հանել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հրաձգության մասնագիտացված հանրապետական մարզադպրոցը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով ավարտել նշված մարզադպրոցի գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 05 ենթախմբի «1. Արտադպրոցական հիմնարկների պահպանում» (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն) տողով նախատեսված ծախսերը պակասեցնել 5668,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 04 խմբի 05 ենթախմբի «1. Արտադպրոցական հիմնարկների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողով նախատեսված ծախսերը:

4. Սույն որոշման 3-րդ կետին համապատասխան հաստատել ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 3-ից:

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թ.

մայիսի 3-ի N 219 որոշման

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 05 ենթախմբի ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման

հազ. դրամ

Հոդվածների անվանումները Պակասեցում Ավելացում

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

այդ թվում` 5668.0 5668.0

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ

ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ 3780.0 3780.0

- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 1058.0 1058.0

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ 830.0 830.0

այդ թվում`

Ապրանքների ձեռքբերում 280.0 280.0

այդ թվում`

Այլ ծախսեր 280.0 280.0

Կապի ծառայությունների վճարներ 50.0 50.0

Այլ ծախսեր 500.0 500.0

այդ թվում`

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 500.0 500.0

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։