Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-10-11-ից մինչև 2015-11-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-11-28Բացել ARLIS-ում

040.0462.29.05.01

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 մայիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2001 թվականի N 462

քաղ. Երևան

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ դրամական մրցանակներ շնորհելու ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 24.03.05 N 353-Ն, փոփ. 09.12.05 N 2226-Ն, լրաց. 04.07.12 N 871-Ն)

Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցությունն ապահովելու, առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 09.12.05 N 2226-Ն)

1. Սահմանել օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում շախմատի համաշխարհային օլիմպիադայում, պատանեկան օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկների, ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչների, բժիշկների և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպությունների դրամական մրցանակների չափերը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.05.02 N 714-Ն, լրաց. 24.03.05 N 353-Ն, փոփ. 27.10.05 N 1802-Ն, 09.12.05 N 2226-Ն, փոփ. 16.12.10 N 1669-Ն, լրաց. 04.07.12 N 871-Ն)

1.1. Հաստատել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին մրցանակների և խրախուսման այլ ձևերի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1.1 կետը լրաց. 27.10.05 N 1802-Ն, փոփ. 09.12.05 N 2226-Ն)

2. Սույն որոշմամբ սահմանված դրամական մրցանակները շնորհել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջարկությամբ:

(2-րդ կետը փոփ. 24.03.05 N 353-Ն, 09.12.05 N 2226-Ն, խմբ. 16.12.10 N 1669-Ն, 20.10.11 N 1523-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 29-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2001 թվականի

մայիսի 29-ի N 462 որոշման

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ շախմատի համաշխարհային օլիմպիադայում, պատանեկան օլիմպիական ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ խաղերում 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԻԿԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ մրցանակների ՉԱՓԵՐԸ

(վերնագիրը փոփ. 09.12.05 N 2226-Ն, 16.12.10 N 1669-Ն, լրաց. 04.07.12 N 871-Ն)

1. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

(հազ. դրամ)

Մարզիկները Ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները Հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և ՀՀ մեծահասակների հավաքական թիմերի բժիշկները Մարզական կազմակերպությունները

1 2 3 4

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

1-ին տեղ` 20000.0

2-րդ տեղ` 15000.0

3-րդ տեղ` 10000.0 10000.0

7500.0

5000.0 4000.0

3000.0

2000.0 2000.0

1500.0

1000.0

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 5000.0

2-րդ տեղ` 3500.0

3-րդ տեղ` 2000.0 2500.0

1750.0

1000.0 1000.0

700.0

400.0 500.0

350.0

200.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 3000.0

2-րդ տեղ` 1500.0

3-րդ տեղ` 1000.0 1500.0

750.0

500.0 600.0

300.0

200.0 300.0

150.0

100.0

ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ

1-ին տեղ` 2500.0

2-րդ տեղ` 2000.0

3-րդ տեղ` 1500.0 1250.0

1000.0

750.0 550.0

400.0

300.0 275.0

200.0

150.0

ԱՇԽԱՐՀԻ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

(բաժինն ուժը կորցրել է 09.12.05 N 2226-Ն)

ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ

1-ին տեղ` 1000.0

2-րդ տեղ` 500.0

3-րդ տեղ` 250.0 500.0

250.0

125.0 200.0

100.0

50.0 100.0

50.0

25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 500.0

2-րդ տեղ` 300.0

3-րդ տեղ` 150.0 250.0

150.0

75.0 100.0

60.0

30.0 100.0

50.0

25.0

1 2 3 4

ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

1-ին տեղ` 250.0

2-րդ տեղ` 150.0

3-րդ տեղ` 100.0 125.0

75.0

50.0 50.0

30.0

20.0 100.0

50.0

25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 150.0

2-րդ տեղ` 100.0

3-րդ տեղ` 50.0 75.0

50.0

25.0 30.0

20.0

10.0 1000

50.0

25.0

2. ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԵՎ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ

(բաժինն ուժը կորցրել է 20.09.12 N 1203-Ն)

3. ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

1-ին տեղ 500.0 250.0 100.0 50.0

2-րդ տեղ 300.0 150.0 60.0 30.0

3-րդ տեղ 200.0 100.0 40.0 20.0

4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ, ՍԱՄԲՈ, ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 500.0

2-րդ տեղ` 250.0

3-րդ տեղ` 150.0 250.0

125.0

75.0 100.0

50.0

50.0 100.0

50.0

25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 300.0

2-րդ տեղ` 150.0

3-րդ տեղ` 100.0 150.0

75.0

50.0 60.0

30.0

20.0 50.0

40.0

25.0

ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 150.0

2-րդ տեղ` 100.0

3-րդ տեղ` 50.0 75.0

50.0

25.0 30.0

20.0

10.0 50.0

40.0

25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 100.0

2-րդ տեղ` 75.0

3-րդ տեղ` 50.0 50.0

40.0

25.0 20.0

15.0

10.0 50.0

40.0

25.0

ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 75.0

2-րդ տեղ` 50.0

3-րդ տեղ` 35.0 50.0

40.0

25.0 15.0

10.0

7.5 50.0

40.0

25.0

5. ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏՈՒՄ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԵՎ ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ

1-ին տեղ 3500.0 1750.0 700.0 350.0

2-րդ տեղ 2500.0 1250.0 500.0 250.0

3-րդ տեղ 2000.0 1000.0 400.0 200.0

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ

1-ին տեղ 1250.0 625.0 250.0 125.0

2-րդ տեղ 800.0 400.0 160.0 80.0

3-րդ տեղ 500.0 250.0 100.0 50.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ 800.0 400.0 160.0 80.0

2-րդ տեղ 500.0 250.0 100.0 50.0

3-րդ տեղ 300.0 150.0 60.0 30.0

(հավելվածը փոփ., խմբ. 30.05.02 N 714-Ն, խմբ. 24.03.05 N 353-Ն, փոփ., լրաց. 09.12.05 N 2226-Ն, լրաց. 16.12.10 N 1669-Ն, լրաց., փոփ. 04.07.12 N 871-Ն, 20.09.12 N 1203-Ն)

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2001 թվականի

մայիսի 29-ի N 462 որոշման

Կ Ա Ր Գ

ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, նրանց մարզիչներին, բժիշկներին ու մարզական կազմակերպություններին մրցանակների ԵՎ դրամական մրցանակներ շնորհԵԼՈՒ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 09.12.05 N 2226-Ն, 16.12.10 N 1669-Ն)

1. Սույն կարգով սահմանվում է մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին ու մարզական կազմակերպություններին մրցանակներ և դրամական մրցանակներ շնորհելու այլ ձևեր տրամադրելու կարգը:

(1-ին կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն, 16.12.10 N 1669-Ն)

2.Հիմք ընդունելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների արդյունքները` մրցումներում մրցանակային տեղեր գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները, բժիշկները և մարզիկներին պատրաստող մարզական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշման 1-ին կետով սահմանված դրամական մրցանակների չափերին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն, փոփ., լրաց. 16.12.10 N 1669-Ն, փոփ. 20.10.11 N 1523-Ն, լրաց. 04.07.12 N 871-Ն)

3. Դրամական մրցանակները մարզիկներին, ազգային հավաքական թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, բժիշկներին և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին տրվում են մարզիկի ցույց տված յուրաքանչյուր արդյունքի համար:

(3-րդ կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն, լրաց. 16.12.10 N 1669-Ն)

4. Օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային մրցումներում հանրապետության` աշխարհի, Եվրոպայի ռեկորդներ սահմանած և բարձր ցուցանիշների հասած մարզիկները կարող են խրախուսվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների հուշանվերներով, պատվոգրերով կամ խրախուսման այլ ձևերով:

(4-րդ կետը փոփ. 16.12.10 N 1669-Ն, լրաց. 04.07.12 N 871-Ն)

(հավելվածը փոփ. 09.12.05 N 2226-Ն, փոփ., լրաց. 16.12.10 N 1669-Ն, փոփ. 20.10.11 N 1523-Ն, լրաց. 04.07.12 N 871-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։