ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2012 թվականի N 1198-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿ) ՆԱԽԱԳԻԾ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Մի շարք միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված արտոնությունները կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005 թվականի մարտի 29-ին ստորագրված «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագիծ» ԱՌՄ-Պ2 (ARM-P2) վարկային համաձայնագրով իրականացվող «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագիծ» ծրագրի շրջանակներում «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «ՄԻԹՍՈՒԻ & ՔՈ. ԼԹԴ. ԵՎ ՋՍ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ & ԿՈՆՍՏՐԱԿՇՆ ԿՈՐՊ.» կոնսորցիումի (Mitsui & Co. Ltd և GS Engineering Construction Corp.) միջև 2007 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված N YCCPP ARM-P2 TK/C 06 001 CA պայմանագրով ծրագրի շահառու «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0053, Արին Բերդի 3, նրբ. 3, ՀՎՀՀ՝ 02205028) անունով` Հայաստանի Հանրապետություն «Անվճար» նշմամբ ներմուծվող ապրանքների նկատմամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. սեպտեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
սեպտեմբերի 20-ի N 1198-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿ) ՆԱԽԱԳԻԾ» ԱՌՄ-Պ2 (ARM-P2) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿ) ՆԱԽԱԳԻԾ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Ներմուծվող ապրանքների համառոտ նկարագրությունը Քանակը Չափի միավորը Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1 2 3 4
Էլեկտրաշարժաբերով փական և հարակից պարագաներ
Փական 2 լրակազմ 46675
Հարակից պարագաներ 1 մասնաքանակ 21426
ABB նավիգատոր (Navigatօr) 600
Սիլիկայի անալիզատոր սարքի կառավարման բլոկ 1 հավաքակազմ 1700
Նմուշի ընտրման էլեկտրամագնիսական (սոլենոիդային) փականներ 1 հավաքակազմ 600
Խողովակների փոխարինման գործիքների հավաքածու 1 հավաքակազմ 600
Օղակավոր պոմպի պահեստամասերի հավաքածու 1 հավաքակազմ 1100
Պոմպ
Քիմիական մղման պոմպ (ամոնիակի դոզավորման պոմպ) 1 հավաքակազմ 6000
Քիմիական մղման պոմպ (հիդրազինի դոզավորման պոմպ) 1 հավաքակազմ 6000
Մեկուսացնող նյութեր 1 հավաքակազմ 30
Ձևափոխման պարագաներ՝ ԲԿՀ-ի (բաշխված կառավարման համակարգ) համար
Մալուխ, XHHW/SIS, 1.5SQ, դեղին 500 մ 857
Տաք նշագրման փողրակ, առանց զոդման տերմինալ 1 մասնաքանակ 857
Հզորության հաշվիչ ( P50, P650)
Հաշվիչ (P50) 7KG7750-0AA01-0AA0 1 հավաքակազմ 1222
Հաշվիչ (P650) 7KG7650-0AA01-0AA0 1 հավաքակազմ 2885
Նյութեր
Նյութեր (ճարտարապետական կառույցների համար) 1 մասնաքանակ 10587
Անդառնալի փականի նորոգման նյութեր
Հիդրավլիկական գլան (TA125 x 475ST) 1 հավաքակազմ 1242
Կառավարման հակադարձ փական (AM5UPAB500) 2 հավաքակազմ 394
Գծային հակադարձ փական (SH-03-0.5K) 2 հավաքակազմ 38
Ճակատային թիթեղ-MDC-03 2 հավաքակազմ 326
Խողովակների նյութեր 2 լրակազմ 326
Պարտադիր պահեստամասեր՝ երկդիրք փականի համար
Մխոցային խցուկների լրակազմ 1 լրակազմ 1000
Իրանի խցուկ (պահեստամասեր) 1 լրակազմ 1462
Իրանի օղակաձև խցուկ (պահեստամասեր) 1 լրակազմ 1828
Նեցուկային օղակաձև խցուկ (պահեստամասեր) 1 լրակազմ 1828
Յուղի օղակաձև խցուկ (պահեստամասեր) 1 լրակազմ 1462
Դարձյակային օղակաձև խցուկ (պահեստամասեր) 1 լրակազմ 366
Դարձյակային խցուկ (պահեստամասեր) 1 լրակազմ 914
Շոգու օղակաձև խցուկ (պահեստամասեր) 1 լրակազմ 730
Շոգու խցուկ (պահեստամասեր) 1 լրակազմ 549
Կարգավորող սարք (մանոմետր) 1 հավաքակազմ 343
Կայունացնող (բալլաստային) բեռ (400 Վտ) 4 հավաքակազմ 960
Նյութեր՝ լուսավորության համար (FUJI) 1 մասնաքանակ 4285
Հում ջրի էլեկտրաշարժաբերով աշխատող փական (թիթեռային տիպի) (առանց շարժաբեր սարքի) 1 հավաքակազմ 1028
Էլեկտրաշարժաբերով փական (ձգափականային տիպի) (10LBD52AA001) 1 լրակազմ 6856
Պնևմատիկ անցողիկային տիպի կառավարման փական (Tag. 10GHC30AA811) 1 լրակազմ 7063
Հովացման աշտարակի նորոգման նյութեր
Խեժով տոգորված թելքանյութային լծակ (NB01) 1 մասնաքանակ 600
Խեժով տոգորված թելքանյութային լծակ (SB01) 1 մասնաքանակ 500
Հեղույս (S-12130) 1 մասնաքանակ 1800
Պնդօղակ (S-12130) 1 մասնաքանակ 860
Փայտյա տափօղակ (WW-00012) 1 մասնաքանակ 250
Հովացման օդափոխիչի կափարիչ 4 հավաքակազմ 3000
Յուղի մակարդակի ռելեի խողովակ 4 հավաքակազմ 2400
Անալիզատոր սարքի վահանակ 1 մասնաքանակ 24600
Էլեկտրական օդափոխիչ (հոսքաջրերի մաքրման համակարգի ամբարձիչ) 1 լրակազմ 514
Ընդամենը 168063
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան