Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՄԱՆԻԼԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2012 թվականի N 887-Ա

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՄԱՆԻԼԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Հարությունյանին 2012 թվականի սեպտեմբերի 11-15-ը գործուղել Մանիլա (Ֆիլիպինների Հանրապետություն)` Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպվելիք «Հարավ - Հարավ համագործակցություն» բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Տ. Հարությունյանի՝ Մանիլա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տ. Հարությունյանի` Մանիլա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. սեպտեմբերի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։