Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 սեպտեմբերի 2012 թվականի N 39
39. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2013 թվականի տարեկան ծրագրի նախագծին՝ համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հոկտեմբերի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թ.
սեպտեմբերի 27-ի նիստի N 39
արձանագրային որոշման
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը Կատարման պատասխանատուն Համակատարողը Ժամկետը 2013թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը
1 Կառավարման համակարգի կատարելագործում
1.1. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգի կատարելագործում Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիտորինգի իրականացում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) 2013 թ. և շարունակական «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում
Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից 2013թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագրին համապատասխան
Սևանա լճի ավազանի ինժիներաեկրաբանական և սեյսմաշրջանացման դիտարկումների իրականացում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն 2013թ. և շարունակական Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն
2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ
2.1. Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում Լճի շրջակայքի շուրջ 122,5 հա անտառաշերտերի մաքրում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 2013 թ. և շարունակական ՀՀ պետական բյուջե` 125400,0 հազ.դրամ
2.2 Սևանա լճի ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում Կենդանական ռեսուրսների, այդ թվում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ
(համաձայնությամբ) 2013 թ. և շարունակական Պետ բյուջե` 7624,3 հազ. դրամ «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում
2.3 Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում ՀՀ էկոնոմիկայի,
ՀՀ գյուղատնտեսության,
ՀՀ քաղաքաշինության,
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների,
ՀՀ բնապահպանության նախարարություններ Մարզպետներ,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 2013 թ. և շարունակական Միջազգային ֆինանսավորման առկայության դեպքում
2.4 Ձկան պաշարների համալրում Արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետ,
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) 2013թ. և
շարունակական Պետ. բյուջե` 60000,0 հազ դրամ «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում
2.5 «Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) 2013 թ. և շարունակական Պետ. բյուջե`
«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ` ծրագիր` 183174,5 հազ.դրամ
2.6 Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված արտադրական լցակույտերի վնասազերծման միջոցառումների մշակում և զբաղեցրած տարածքների վերականգնում Տարածքների վերականգնման աշխատանքների նախագծերի մշակում
Տարածքների վերականգնման աշխատանքների իրականացում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն,
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 2013 թ. և
շարունակական ըստ անհրաժեշտության` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից, գումարը` ըստ գույքագրման արդյունքների
2.7 Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքների ավարտում: Արփա-Սևան ջրատարի կայուն օգտագործումը ապահովող «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ծրագրի իրականացում: ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե 2013թ. ՀՀ կառավարության համաֆինանսավորում, Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագիր` 2025059.8 հազ.դրամ