Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅ ԱՐՏ ՍԻՆԵՄԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 2012 թվականի N 1045-Ա

«ՀԱՅ ԱՐՏ ՍԻՆԵՄԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 286.210.04940) և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 271.210.02511) մասնակցելու «Հայ արտ սինեմա» հիմնադրամի հիմնադրմանը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. օգոստոսի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։