Հոդված 3. Օրենքի 20 հոդվածի`
Հոդված 3. Օրենքի 20 հոդվածի`
ա) 2-րդ կետից հանել «և դրանք ավարտած սպաների» բառերը.
բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում են գրավոր պայմանագիր:
Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունը պարտադիր է: Հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողները պաշտպանության նախարարությանը փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը` պայմանագրով սահմանված կարգով և չափով:».
գ) 3-րդ կետի «սպայական կազմի» բառերից հետո փակագծերում լրացնել «(այդ թվում` ռազմաուսումնական հաստատություններ ավարտած)» բառերը: