ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 1285-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «2010-2015 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը, պատվաստումների ազգային օրացույցը, պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և իմունականխարգելման ազգային ծրագրի խնդիրները և ակնկալվող արդյունքները հաստատելու մասին» N 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ պատվաստումների ազգային օրացույցում պնևմոկոկային վարակի դեմ պատվաստումներն իրականացվելու են 2013 թվականի հոկտեմբերից։».
2) որոշման N 3 հավելվածում`
ա. «ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով,
բ. «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ» բառերով,
գ. «ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)» բառերից հետո հավելվածը լրացնել հետևյալ բառերով.
«ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական
ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ».
3) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հոկտեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1285-Ն որոշման
«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2010 թվականի
հունվարի 14-ի N 46-Ն որոշման
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ
Պատվաստանյութի անվանումը Պատվաստման հերթական դեղաչափը Պատվաստման ժամկետը
ԲՑԺ 1 ծնվելուց հետո 0-48 ժամվա ընթացքում
ՎՀԲ 1 ծնվելուց հետո 0-24 ժամվա ընթացքում
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ
ՕՊՎ, ՌՈՏԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՄ, ՊՆԵՎՄՈԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՄ 1 6-շաբաթական (1.5 ամսական)
2 12-շաբաթական (3 ամսական)
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ
ՕՊՎ, ՊՆԵՎՄՈԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՄ 3 18-շաբաթական (4.5 ամսական)
ԿԿԽ 1 12 ամսական
ԱԿԴՓ 1 18 ամսական
ՕՊՎ 4 18 ամսական
ԱԴՓ-Մ 1 6 տարեկան
ՕՊՎ 5 6 տարեկան
ԿԿԽ 2 6 տարեկան
ԱԴՓ-Մ 2 15-16 տարեկան
3 26-30 տարեկան
4 36-40 տարեկան
5 46-50 տարեկան
6 56-60 տարեկան
Պատվաստանյութի անվանումը Հիվանդությունների հակածինների
պարունակությունը
ԲՑԺ տուբերկուլյոզ
ՎՀԲ հեպատիտ Բ
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի
ՕՊՎ պոլիոմիելիտ
ԿԿԽ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ
ԱԴՓ-Մ դիֆթերիա, փայտացում
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան