Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 սեպտեմբերի 2012 թվականի N 39
36. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի նախագծերին՝ համաձայն հավելվածի, և դրանք Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հոկտեմբերի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թ.
սեպտեմբերի 27-ի նիստի N 39
արձանագրային որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ
NN
ը/կ Ծրագրի վերնագիրը Կատարող կազմակերպության
անվանումը, գերատեսչական պատկանելությունը Գումարը
(հազ. դրամ)
1 2 3 4
1. Տեղեկատվական անվտանգության գիտահետազոտական կենտրոն ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ 10, 868.0
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրամբարների տեխնիկական վիճակի հետազոտում և անվտանգության հայտարարագրերի մշակում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ 30, 000.0
3. Մատենադարանի հնատիպ գրքերի, առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի կոնսերվացում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)» ՊՈԱԿ 7, 500.0
4. Հայաստանի Հանրապետությունում խաղողի արժեքավոր որոշ սորտերի բազմացման արդյունավետ տեխնոլոգիաների մշակում և դրանց հիման վրա այդ սորտերի մայրուտային այգու հիմնում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ 8, 000.0
5. Հայաստանի Հանրապետության միգրացիոն իրավիճակի գնահատում` ընտրանքային հետազոտությունների միջոցով ՀՀ կրթության և գիտության նախարարության Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան 13, 000.0
6. Ազգային էլեկտրոնային հաշվողական ենթակառուցվածքի զարգացում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ 25, 000.0
7. Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները, ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ 9, 918.0
8. Սննդի որակի և անվտանգության ապահովման գիտամեթոդական հիմունքների մշակում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ 15, 000.0
9. «Հայոց պատմություն» բազմահատորյակի հատոր 1-ին գիրք II-ի և հատոր IV-ի գիրք II-ի տպագրություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ 19, 000.0
10. Հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և բուժման նոր դեղանյութերի ստեղծում ու ներդրում գյուղատնտեսության և առողջապահության պրակտիկայում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ 15, 000.0
11. «Մեծամոր» պատմահնագիտական արգելոցի համակողմանի ուսումնասիրության 1-ին փուլ (վաղ բրոնզեդարյան – միջին բրոնզեդարյան դամբարանադաշտ) ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ 15, 000.0
12. Հայաստանի Հանրապետության հանքավայրերի, հանքերևակումների և այլ ֆոնդային նյութերի էլեկտրոնային պահպանման (թվայնացման) վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ 10, 000.0
13. Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ ՀՀ պաշտպանության նախարարություն 1, 358, 440.3
Ընդամենը 1, 536, 726.3