Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՆՇՎԱԾ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 հունիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2000 թվականի N 301

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՆՇՎԱԾ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով պարենային ապահովության ծրագրի իրականացման նպատակով եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի մայիսի 5-ին կնքված փոխըմբռնման հուշագրով ամրագրված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից և հաշվի առնելով եվրոպական հանձնաժողովի կողմից նախատեսված 9,5 մլն եվրո բյուջետային դրամաշնորհի ստացման կարևորությունը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի «ե» կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) եվրոպական հանձնաժողովի պարենային ապահովության ծրագրի նախանշված ուղղություններով ծախսերը ֆինանսավորել սեփականաշնորհման դրամային հաշվի ազատ մնացորդի հաշվին.

բ) օգտագործված միջոցները վերականգնել 2000 թվականի ընթացքում եվրոպական հանձնաժողովի կողմից ստացվելիք դրամաշնորհի հաշվին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 12-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։