ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2012 թվականի N 1026-Ա
Ս. ՉԱՄԱՆՅԱՆԻ՝ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ուկրաինայում կայանալիք` Ուկրաինայի խորհրդարանի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով «Մարդկային զարգացում» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Ս. Չամանյանի (համաձայնությամբ)՝ 2012 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 1-ը Կիև (Ուկրաինա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:
2. Ս. Չամանյանի՝ Կիև գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հոկտեմբերի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
հոկտեմբերի 22-ի N 1026-Ա
որոշման
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները
Տեղաշարժման / տրանսպորտային ծախսերը Եվրո
Օդանավակայան/երկաթուղային կայարան տեղափոխում /Մինսկ և շրջաններ 30
Ներքաղաքային տեղաշարժ /կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր 15
Երկրի տարածքում տեղաշարժ /դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր 150
Կապի միջոցներ /հեռախոսային քարտեր, հեռախոսներ 20
Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր /բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ 140
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը 355 եվրո
Վարորդ /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո, 6 օր 210
Վառելիք /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 15 եվրո, 6 օր 90
Թարգմանիչ /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո, 6 օր 210
Փաստաթղթերի փոխանցում /յուրաքանչյուր դիտորդի կողմից 10
Հյուրանոց յուրաքանչյուր դիտորդի համար /9 գիշեր` յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 110 եվրո 990
Սնունդ և այլ ծախսեր /յուրաքանչյուր դիտորդի համար օրական 40 եվրո, առավելագույնը 10 օր 400
Բնակության վայր և սնունդ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն/յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո` 4 օրվա համար 140
Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո` 4 օրվա համար 140
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ 2190 եվրո
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ 2545 եվրո
Երևան-Կիև -Երևան ինքնաթիռի տոմսի արժեքը մոտավորապես 480 եվրո
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան