«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2000 թվականի N 304
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 618 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի հոկտեմբերի 2-ի «Օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության ծրագրերի համակարգման պետական միասնական համակարգ ստեղծելու մասին» N 618 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 26-ի N 716 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կառավարական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Կ Ա Զ Մ
կառավարական հանձնաժողովի
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Դ. Զադոյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
Լ. Հակոբյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Զ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Կ. Պետրոսյան - ՀՀ ազգային անվտանգության նախարար
Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 14-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան