ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2012 թվականի N 1325-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ, ԵՂՆԻԿԻ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ, ՆԵՐՔԻՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ, ՎԵՐԻՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հարապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դավթաշենի, Եղնիկի, Կաթնաղբյուրի, Ներքին Սասնաշենի, Վերին Սասնաշենի գյուղական համայնքների սեփականությունը հանդիսացող հողերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 14-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նպատակների իրականացման համար՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ձեռք բերողն է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված համայնքներում օտարման ենթակա հողերի համար որպես դրանց ձեռքբերման գին առաջարկվում են սույն որոշման հավելվածում նշված հողերի համապատասխան արժեքները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշմամբ սահմանված ծրագրի՝ հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի և փոխհատուցման սկզբունքների, 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1139-Ն որոշմամբ հաստատված Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պահանջների հիման վրա.
3) հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրի պայմանների խախտման համար պայմանագրի կողմերը պատասխանատվություն են կրում նշված պայմանագրի խախտման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հոկտեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
հոկտեմբերի 18-ի N 1325-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ, ԵՂՆԻԿԻ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ, ՆԵՐՔԻՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ, ՎԵՐԻՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀՈՂԵՐԻ
NN
ը/կ Հողամասի գտնվելու վայրը Ծածկագիրը Մակերեսը
(քառ. մ) Նպատակային նշանակությունը Գործառնական նշանակությունը Հողի արժեքը
(դրամ)
1 2 3 4 5 6 7
գ. Դավթաշեն
1. Դավթաշեն 116-001 21521 գյուղատնտեսական արոտ 1787855.55
2. Դավթաշեն 126-001 1102 գյուղատնտեսական արոտ 78129.85
3. Դավթաշեն 123-001 26372 գյուղատնտեսական արոտ 1685269.8
4. Դավթաշեն 117-012 1636 գյուղատնտեսական արոտ 735183.5
5. Դավթաշեն 117-001 32514 գյուղատնտեսական արոտ 2144640.75
6. Դավթաշեն 520-001 30 գյուղատնտեսական այլ հողեր 2256.3
7. Դավթաշեն 519-001 23 գյուղատնտեսական այլ հողեր 1722.7
8. Դավթաշեն 513-001 85 գյուղատնտեսական այլ հողեր 6284.75
9. Դավթաշեն 512-001 145 գյուղատնտեսական այլ հողեր 10713.4
10. Դավթաշեն 509-001 203 գյուղատնտեսական այլ հողեր 16110.35
11. Դավթաշեն 504-001 155 գյուղատնտեսական այլ հողեր 11251.6
12. Դավթաշեն 502-001 363 գյուղատնտեսական այլ հողեր 23151.8
13. Դավթաշեն 501-001 173 գյուղատնտեսական այլ հողեր 12531.55
14. Դավթաշեն 125-001 899 գյուղատնտեսական արոտ 80263.1
15. Դավթաշեն 121-129 21054 գյուղատնտեսական արոտ 1209073.2
16. Դավթաշեն 121-122 1966 գյուղատնտեսական արոտ 112902.4
17. Դավթաշեն 121-001 26373 գյուղատնտեսական արոտ 1514529.3
18. Դավթաշեն 115-001 4380 գյուղատնտեսական արոտ 290659.05
գ. Եղնիկ
1. Եղնիկ 108-075 377 գյուղատնտեսական արոտ 20645.95
2. Եղնիկ 546-001 380 գյուղատնտեսական այլ հողեր 24975.7
3. Եղնիկ 108-001 13550 գյուղատնտեսական արոտ 758116.8
գ. Կաթնաղբյուր
1. Կաթնաղբյուր 108-254 3429.73 գյուղատնտեսական արոտ 214266.85
2. Կաթնաղբյուր 108-253 17 գյուղատնտեսական արոտ 1078.7
3. Կաթնաղբյուր 643-001 3247 գյուղատնտեսական այլ հողեր 187631.7
4. Կաթնաղբյուր 632-001 2003 գյուղատնտեսական այլ հողեր 115745.2
5. Կաթնաղբյուր 108-284 73244 գյուղատնտեսական արոտ 3738845.5
6. Կաթնաղբյուր 107-080 1911 գյուղատնտեսական արոտ 126204.45
7. Կաթնաղբյուր 109-297 79583 գյուղատնտեսական արոտ 4062429.05
գ. Ներքին Սասնաշեն
1. Ներքին Սասնաշեն 591-001 163 գյուղատնտեսական այլ հողեր 9649.65
2. Ներքին Սասնաշեն 588-001 1939 գյուղատնտեսական արոտ 156860
3. Ներքին Սասնաշեն 216-001 1362 գյուղատնտեսական արոտ 76641.75
4. Ներքին Սասնաշեն 215-003 2894 գյուղատնտեսական արոտ 215500.8
5. Ներքին Սասնաշեն 215-001 1096 գյուղատնտեսական արոտ 75848.25
6. Ներքին Սասնաշեն 214-018 2105 գյուղատնտեսական այլ հողեր 162294.9
7. Ներքին Սասնաշեն 214-001 1665 գյուղատնտեսական արոտ 130324.9
8. Ներքին Սասնաշեն 212-003 1665 գյուղատնտեսական արոտ 127376.3
9. Ներքին Սասնաշեն 211-005 375 գյուղատնտեսական արոտ 21101.35
10. Ներքին Սասնաշեն 599-001 1209 գյուղատնտեսական արոտ 84699.8
11. Ներքին Սասնաշեն 598-001 271 գյուղատնտեսական այլ հողեր 17220.1
12. Ներքին Սասնաշեն 585-001 32 գյուղատնտեսական այլ հողեր 2227.55
13. Ներքին Սասնաշեն 582-001 41 գյուղատնտեսական այլ հողեր 3182.05
14. Ներքին Սասնաշեն 218-001 773 գյուղատնտեսական արոտ 43976
գ. Վերին Սասնաշեն
1. Վերին Սասնաշեն 124-035 340 գյուղատնտեսական արոտ 18206.8
2. Վերին Սասնաշեն 124-001 493 գյուղատնտեսական արոտ 26399.4
3. Վերին Սասնաշեն 122-001 1551 գյուղատնտեսական արոտ 83053
4. Վերին Սասնաշեն 162-001 60 գյուղատնտեսական այլ հողեր 4655.2
5. Վերին Սասնաշեն 161-001 70 գյուղատնտեսական այլ հողեր 6142.15
6. Վերին Սասնաշեն 160-001 664 գյուղատնտեսական այլ հողեր 41850.8
7. Վերին Սասնաշեն 125-001 38165 գյուղատնտեսական արոտ 2335600.55
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան