Անցնել բովանդակությանը

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետերով.

գործել է մինչև 2017-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետերով.

«7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են`

ա) միայնակ անաշխատունակ հոր կամ մոր միակ զավակը.

բ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.

գ) ամուսնացած և մեկ երեխա ունեցող զորակոչիկները.

դ) երկկողմ և միակողմ ծնողազուրկ զորակոչիկները:

Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում Երևան քաղաքի համար` մինչև 50 կմ տեղակայված զորամասը (այդպիսին չլինելու դեպքում` ամենամոտ զորամասը), իսկ մյուս բնակավայրերի համար` մինչև 30 կմ տեղակայված զորամասը (այդպիսին չլինելու դեպքում` ամենամոտ զորամասը):

8. Զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միևնույն զորամաս:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։