«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11012381
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 սեպտեմբերի 2012 թ. N 858-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ («ՓԱՓՈՒԿ ԳՈՒՅՔԻ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ՝ ԸՍՏ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԽՄԲԵՐԻ») ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության նորմատիվները («Փափուկ գույքի հագեցվածության նորմատիվները՝ ըստ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տեսակների և խմբերի»)՝ համաձայն Հավելվածի:
2. Սահմանել, որ սույն հրամանի գործողությունը տարածվում է նոր գործարկվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների վրա 2013 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների վրա` 2015 թվականի սեպտեմբերի մեկից:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Ա. Աշոտյան
Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
18 սեպտեմբերի 2012 թ.
N 858-Ն հրամանի
ՓԱՓՈՒԿ ԳՈՒՅՔԻ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ՝ ԸՍՏ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԽՄԲԵՐԻ
(Նորմատիվները՝ անկախ հաստատությունների կազմակերպական-իրավական ձևից,
8-ից մինչև 12-ժամյա աշխատանքային ռեժիմի տևողության դեպքում)
1. Փափուկ գույքով և պարագաներով ապահովման նորմատիվները, անվանումները Քանակը (հատ) Մաշվածության ժամկետը
(տարի)
1.1. Մինչև 8 ամսական տարիքային հասակ - 1 տեղի համար
Անկոճակ շապիկ 3 2
Տաք շապիկ 2 3
Բարակ տակաշոր 12 2
Տաք տակաշոր 2 2
Տաք տակաշոր-վարտիք 3 3
Բարակ տակաշոր-վարտիք 5 2
Թաշկինակ 2 1
Գլխաշոր 1 3
Բարձի լցաերես` ներքին 1 4
Բարձի երես` արտաքին 2 2
Ներքնակի երես 1 5
Վերմակակալ 2 3
Սավան 2 3
Մանկական սրբիչ 1 2
Տաք բրդյա վերմակ (ծածկոց) 1 5
Խավակտորե (բայկայե) կամ բրդյա, բամբակյա ծածկոց 1 5
Ներքնակ 1 5
Գուլպա (զույգ) 2 1
Բարձ 1 10
Անձեռոցիկ 2 2
Մոմլաթե տակադիր (մ) 1 1
Մինչև 8 ամսական տարիքային հասակ - 100 տեղի համար
Անձնակազմի համար խալաթների, գոգնոցների, գլխաշորերի կտոր (մ) կամ պատրաստի, յուրաքանչյուրից 2-ական 400մ 3
1.2. 8-ից 12 ամսական տարիքային հասակ - 1 տեղի համար
Տաք շապիկ 2 3
Բարակ տակաշոր 6 2
Տաք տակաշոր 2 2
Տակաշոր-վարտիք 3 2
Թաշկինակ 2 1
Գլխաշոր 1 3
Բարձի երես` ներքին (լցաերես) 1 4
Բարձի երես արտաքին (վրաերես) 2 2
Ներքնակի երես 1 5
Վերմակակալ 2 3
Սավան 2 3
Մանկական սրբիչ 2 2
Գիշերանոց 2 2
Վարտիք 2 2
Կրծկալ (դոշկալ) 1 1
Ամառային գլխարկ 1 2
Տաք բրդյա վերմակ (ծածկոց) 1 5
Բայկայի (խավակտորի) ծածկոց 1 5
Գուլպա (զույգ) 2 1
Ներքնակ 1 5
Բարձ 1 10
Անձեռոցիկ 2 2
Մոմլաթե տակադիր ծածկոց 1 1
8-ից 12 ամսական տարիքային հասակ - 100 տեղի համար
Սեղանի մոմլաթ մ 25 5
Սփռոցներ 25 4
Աձնակազմի համար խալաթների, գոգնոցների, գլխաշորերի կտոր (մ) կամ պատրաստի, յուրաքանչյուրից 2-ական 400մ 3
1.3. Մեկ տարեկանից բարձր տարիքային հասակ-
(մինչև 3 տարեկան) մեկ տեղի համար
Տաք շապիկ 2 3
Բարակ տակաշոր 3 2
Թաշկինակ 2 1
Գլխաշոր 1 3
Բարձի երես (արտաքին) 2 2
Բարձի երես (ներքին) 1 4
Ներքնակի երես 1 5
Վերմակակալ 2 3
Սավան 2 3
Մանկական սրբիչ 1 2
Գիշերանոց 2 2
Վարտիք 2 2
Կրծկալ (դոշկալ) 1 1
Ամառային գլխարկ 1 2
Ներքնաշապիկ 3 3
Երկար վարտիք 3 3
Ռեյտուզ 1 2
Խալաթներ՝ երեխաներին ընդունելու համար 1 3
Տաք բրդյա ծածկոց (վերմակ) 1 5
Բայկայի (խավակտորե) ծածկոց 1 5
Գուլպա (զույգ) 2 1
Ներքնակ 1 5
Բարձ 1 10
Անձեռոցիկ 2 2
Մոմլաթե ծածկոց (տակադիր) 1 1
Մեկից բարձր տարիքային հասակ (մինչև 3 տարեկան)
-100 տեղի համար
Սփռոց 25 4
Սեղանի մոմլաթ մ 25 5
Անձնակազմի համար խալաթների, գոգնոցների, գլխաշորերի կտոր (մ) կամ պատրաստի՝ 2-ական հատ 400 3
Անվանացանկը Քանակը Մաշվածության ժամկետը
(տարի)
1.4. Նախադպրոցական խմբերին (3-ից բարձր տարիքային հասակ. կրտսեր և ավագ նախադպրոցական տարիք)
փափուկ գույքով, հագուստով, պարագաներով ապահովման նորմատիվները -1 տեղի համար
Մանկական սրբիչ 2 1
Անձեռոցիկ 2 2
Բարձի լցաերես` ներքին 1 4
Բարձի երես` արտաքին 2 2
Վերմակակալ 2 3
Սավան 2 3
Ներքնակ 1 5
Բարձ 1 10
Տաք բրդյա վերմակ (ծածկոց) 1 5
Բայկայի (խավակտորի) ծածկոց 1 5
Փոքր գորգ (մահճակալին մերձակա) 1 6
Բայկայի (խավակտորի) ծածկոց 1 5
100 տեղի համար
Սփռոց 40 3
Ամանեղենի սրբիչ 20 1
Սեղանի մոմլաթ (մ) 30 5
Անձնակազմի համար խալաթների, գոգնոցների, գլխաշորերի կտոր (մ) 250 3
Այցելուների խալաթ 1 3
1.5. Շուրջօրյա (24-ժամյա) տևողությամբ խմբերում և հաստատություններում
Երեխաների հագուստի և փափուկ գույքի նորմատիվների համար հիմք ընդունել ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 815-Ն որոշման NN 7, 8 հավելվածներում նշված չափորոշիչները: