ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2010 թվականի N 58-Ն
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. (կետն ուժը կորցրել է 02.12.11 N 1164-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 02.12.11 N 1164-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 02.12.11 N 1164-Ն)
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) ապահովել խորհրդի բնականոն գործունեությունը` ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին` կենսաթոշակային բարեփոխումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.
2) առաջարկել ԱՄՆ ՄԶԳ-ին` աջակցել խորհրդի աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի նոյեմբերի 4-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին» N 640-Ն և 2008 թվականի oգոստոսի 15-ի «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 618-Ա որոշումները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. փետրվարի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
փետրվարի 4-ի N 58-Ն
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Օրբելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Վ. Միրումյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Անանյան - ՀՀ վարչապետի օգնական, կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման ծրագիրն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար
Ա. Օսիկյան ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Վ. Աբրահամյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Տ. Պետրոսյան - Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կենսաթոշակային համակարգի սպասարկման բաժնի պետ (համաձայնությամբ)
Ս. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ (խորհրդի քարտուղար)
(հավելվածը լրաց. 19.02.10 N 109-Ն, փոփ. 23.07.10 N 587-Ն, 02.12.11 N 1164-Ն, փոփ., լրաց. 16.04.12 N 349-Ն, փոփ. 20.10.12 N 1041-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան