Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՏՈՒ-ԲԱՌԱՐԱՆԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2012 թվականի N 871-Ա

ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՏՈՒ-ԲԱՌԱՐԱՆԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` բաշխել Աշխարհի պետությունների և տարածքների համառոտ տեղեկատու-բառարանի 280 օրինակը` համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Աշխարհի պետությունների և տարածքների համառոտ տեղեկատու-բառարանի 20 օրինակը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանմանը` ի պահ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. սեպտեմբերի 7

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 7-ի N 871-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՏՈՒ-ԲԱՌԱՐԱՆԻ ԲԱՇԽՄԱՆ

NN ը/կ Ստացողների անվանումները Թիվը

1 2 3

1. ՀՀ Նախագահի աշխատակազմ 5

2. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ 5

3. ՀՀ կառավարության աշխատակազմ 10

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 5

5. Մայր աթոռ Սուրբ Էջմիածին 4

6. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 2

7. ՀՀ պաշտպանության նախարարություն 5

8. ՀՀ արտաքին գործերի նախարարություն, այդ թվում` օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ 50

9. ՀՀ արդարադատության նախարարություն 2

10. ՀՀ առողջապահության նախարարություն 2

11. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2

12. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 2

13. ՀՀ ֆինանսների նախարարություն 2

14. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2

15. ՀՀ բնապահպանության նախարարություն 2

16. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 2

17. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն 2

18. ՀՀ կրթության և գիտության նախարարություն 5

19. ՀՀ մշակույթի նախարարություն 5

20. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2

21. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 2

22. ՀՀ սփյուռքի նախարարություն 2

23. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 2

24. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե 2

25. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 20

26. ՀՀ ազգային վիճակագրության ծառայություն 2

27. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2

28. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն 2

29. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա 3

30. ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչություն 3

31. ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալություն 5

32. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով 5

33. «Արմենպրես» լրատվական գործակալություն 5

34. ՀՀ սահմանադրական դատարան 1

35. ՀՀ գլխավոր դատախազություն 1

36. ՀՀ կենտրոնական բանկ 1

37. ՀՀ մարզպետարաններ 10

38. Երևանի քաղաքապետարան 5

39. Հայկական աշխարհագրական ընկերություն 5

40. Հայաստանի ազգային գրադարան 5

41. Ա. Մյասնիկյանի անվան պետական գրադարան 3

42. Ա. Իսահակյանի անվան գրադարան 3

43. Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ 5

44. «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ) 5

45. Երևանի պետական համալսարան 15

46. Հայաստանի պետական ագրարային համալսարան 1

47. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան 1

48. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան 1

49. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան 5

50. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան 5

51. Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան 2

52. «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամ 2

53. «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամ (ՀՖՀՀ) 2

54. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ 3

55. Օտարերկրյա դեսպանություններ` յուրաքանչյուրին` մեկական 28

Ընդամենը 280

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։