Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-07-10-ից մինչև 2005-03-19։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-03-19Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 հուլիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2000 թվականի N 349

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855, 1999 թվականի փետրվարի 25-ի N 97, օգոստոսի 27-ի N 547, դեկտեմբերի 31-ի N 800 և 2000 թվականի մարտի 17-ի N 124, մարտի 31-ի N 144, ապրիլի 19-ի N 192 և մայիսի 30-ի N 271 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ կետով.

«14. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարզեցված հարկ վճարող համարվելու համար խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։