«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10012393
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հոկտեմբերի 2012 թ.
ք. Երևան N 17-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴՈՆՈՐԻ ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը`
Հրամայում եմ`
1. Հաստատել դոնորի արյունատվությունը հաստատող փաստաթղթի ձևը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
Դ. Դումանյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2012 թվականի հոկտեմբերի 10-ի
N 17-Ն հրամանի
Ձև
Դոնորի արյունատվությունը հաստատող փաստաթուղթ N
Բժշկական կազմակերպության անվանումը _____________________________________________
Տրվում է դոնոր _____________________________________________-ին առ այն, որ նա հանձնել է
անուն, ազգանուն
արյուն/արյան բաղադրամաս (ընդգծել) «____»____________20 թ.
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ մասի և 207 հոդվածի համաձայն, արյուն կամ արյան բաղադրամասեր հանձնելու օրը դոնորը ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` միջին աշխատավարձի պահպանմամբ:
Արյան ծառայության ստորաբաժանման ղեկավար _________________________
ստորագրություն
Տրամադրման ամսաթիվ «____»_____________20 թ.