ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2009 թվականի N 765-Ա
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 512-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հաստատել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 512-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. սեպտեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
սեպտեմբերի 12-ի N 765-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Դավթյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ
Ո. Ադոյան - ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ
Ա. Մարդոյան - ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի պետ-վարչության պետ
Ն. Բաբայան - ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ
Ա. Մուրադյան - ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ
Մ. Իսախանյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ
Ֆ. Սոլոմոնյան - ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատ կառավարման համակարգի վարչության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող
Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կազմակերպամոբիլիզացիոն վարչության պետ
Է. Երիցյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ
Կ. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնի պետ
Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության վարչության առաջին բաժնի պետ
Մ. Թոռչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ
Ս. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքների անվտանգության տեսչական վարչության պետ
Ի. Գորդիենկո - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի սպառազինության վարչության հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ
Բ. Սահակյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչի պաշտոնակատար
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման
բաժնի պետ (հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)
(հավելվածը փոփ. 14.09.12 N 893-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան