ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1403-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 755-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի 1-ին բաժնի 2-րդ կետի 9-րդ սյունակի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1348-Ն և N 1349-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 755-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում «ձևը» բառը փոխարինել «և հաշվետվության ձևերը» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 3 հավելվածի».
3) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
4) որոշման N 1 հավելվածի 19-րդ կետում «օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. նոյեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
նոյեմբերի 8-ի N 1403-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 755-Ն որոշման
Ձև
Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առԵՎտրի ԵՎ պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Տեղեկություններ լիցենզիա ստացած
իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին փաստաթղթի հերթական համարը_____________
_____________________________
(լրացվում է լիցենզավորող մարմնի կողմից)
Իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
Պետական գրանցման (հաշվառման) համարը
Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը
1. Տեղեկություններ կատարվող աշխատանքների, պահեստային տարածքների և փոխադրամիջոցների մասին Հաշվետու տարում
01.01.201 թ.—
31.12.201 թ. Ծանոթագրություն
1) պայթուցիկ նյութերի առևտուր
2) պայթեցման սարքավորումների առևտուր
3) պայթեցման աշխատանքների կատարում
4) պահեստներ` պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները պահելու համար
5) փոխադրամիջոցներ` պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները փոխադրելու համար
2. Տեղեկություններ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին
3. Տեղեկություններ պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների փոխադրմամբ զբաղվող անձանց մասին
ՏՆՕՐԵՆ __________________
(ստորագրությունը)
_____________________
(անունը, ազգանունը)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան