Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՉԱԼԻԹ ԴԱՄՌՈՆՍԱԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 նոյեմբերի 2012 թվականի N 1064-Ա

ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՉԱԼԻԹ ԴԱՄՌՈՆՍԱԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Թաիլանդի Թագավորության գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարարության մշտական քարտուղարի տեղակալ Չալիթ Դամռոնգսակի գլխավորած պատվիրակության՝ 2012 թվականի նոյեմբերի 12-16-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման, նիստի անցկացման, սննդի, փոխադրամիջոցների վարձակալության ծախսերը և այլ ծախսեր՝ 844500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. նոյեմբերի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։