Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2012 թվականի N 1102-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» և «Անի» թաղամասերի նորակառույց շենքերի 1756 բնակարանների գազաֆիկացման և ջեռուցման ծխատարների շինմոնտաժային աշխատանքներում արձանագրված խախտումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) 2-օրյա ժամկետում կատարել ուսումնասիրություններ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել մասնագիտական եզրակացություն.

2) 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ գազի թողարկման և ջեռուցման ապահովման հնարավորությունների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. նոյեմբերի 9

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

նոյեմբերի 9-ի N 1102-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Հակոբյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Թադևոսյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության գլխավոր ինժեներ (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան -«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության տեխնիկական տեսչության պետ (համաձայնությամբ)

Ս. Ամիրբեկյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ՀՀ Շիրակի մարզի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Խաչունց - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի տեղակալ

Գ. Սարդարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ

Ա. Հովսեփյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետի տեղակալ

Մ. Հովհաննիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետի տեղակալ

Ժ. Միքայելյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի պետ

Գ. Մարտիկյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ճարտարագետ

Կ. Հովհաննիսյան - «Երևաննախագիծ» ինստիտուտի ինժեներատեխնիկական բաժնի պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։