Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԴԻՏԱՆՑՄԱՆ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2012 թվականի N 1122-Ա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԴԻՏԱՆՑՄԱՆ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրերի ընթացքը դիտանցելու և հնարավոր ռիսկերը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնելու նպատակով ստեղծել դիտանցման (մոնիթորինգի) հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. նոյեմբերի 15

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

նոյեմբերի 15-ի N 1122-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԴԻՏԱՆՑՄԱՆ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ե. Կիրակոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ռ. Մակարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ա. Աֆրիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Լ. Դավթյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ

Ա. Մայսուրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։