ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2012 թվականի N 1247-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությունը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N 11 և Թբիլիսյան խճուղի 5 հասցեում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նկատմամբ համապատասխան նվիրատվության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` սույն որոշման հավելվածում նշված անձանց միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հոկտեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
հոկտեմբերի 4-ի N 1247-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N 11 ԵՎ Թբիլիսյան խճՈՒՂԻ 5 հասցեՈՒՄ ԳՏՆՎՈՂ հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած` սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
NN
ը/կ Բնակության վայրը, սենյակների թիվը Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային տվյալները Հատ-կացման տարեթիվը Բնակա-րանի մակերեսը (քառ. մ) Սկզբնական հաշվեկշռային արժեքը (դրամ) Սեփականու-թյան տեսակը Բնակտարածության պատկանելությունը
1 2 3 4 5 6 7 8 9
1. քաղ. Երևան, Աճառյան 20/3 հասցեում գտնվող N 11 ուսանողական հանրակացա-րան, NN 304 և 305 սենյակներ Ավագիմյան Լեյլա Զախարի
Ավագիմյան Նարինե Արտաշեսի AF0546624
տրվ.` 19.09.2001 թ.,
006-ի
կողմից
AF0216176
տրվ.` 27.12.2000 թ., 006-ի կողմից 1990 թ. 30.61 127858 ընդհանուր բաժնային սեփականու-թյան իրավունքով, հավասար բաժիններով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
2. քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. 5 հասցեում գտնվող հանրակացա-րան, N 203 սենյակ Սարկիսյանց Կարինա Վլադիմիրի
Սարկիսյանց
Ժաննա Վլադիմիրի AF 0557054
տրվ.` 14.03.2002 թ., 004-ի կողմից
AH0443713
տրվ.` 20.11.2007 թ., 004-ի կողմից 1990 թ. 17.3 7767.7 ընդհանուր բաժնային սեփականու-թյան իրավունքով, հավասար բաժիններով ՀՀ կառավարությանն
առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան